«Զանգեզուրի միջանցքի» բացմամբ մեր տարածաշրջանում կտիրի խաղաղություն և կայունություն. Էրդողան
«Զանգեզուրի միջանցքը» շարժման մեջ կդնի տարածաշրջանի ցամաքային և երկաթուղային ճանապարհները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
««Զանգեզուրի միջանցքի» բացմամբ մեր տարածաշրջանում կտիրի խաղաղություն և կայունություն, կսկսեն գործել ցամաքային և երկաթուղային ճանապարհները, կբացվեն սահմանային անցակետերը։ Սա դրական ազդեցություն կունենա բազմաթիվ ոլորտների վրա, առաջին հերթին՝ առևտրի վրա», - նշեց նա։
«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը կգտնի այն խաղաղությունը, որին ձգտում է։ Ես տեսա այս հույսը Իլհամ Ալիևի հետ իմ երկկողմ հանդիպման ժամանակ։
Սպիտակ տանը ստորագրված փաստաթղթերը, անկասկած, արագացրին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Երկու կողմերն էլ հաղթահարեցին խաղաղության ճանապարհին առկա բազմաթիվ խոչընդոտներ և մոտեցան վերջնական փուլին։
Միաժամանակ ես հանդիպումներ ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկու հանդիպումներում էլ տեսա, որ Փաշինյանը հավատարիմ է նույն ուղղությանը։
Սահմանային անցակետերի բացմամբ, տրանսպորտային ուղիների գործարկմամբ և առևտրի ակտիվացմամբ տարածաշրջանը կստանա լուրջ դրական ազդակ։
Տարածաշրջանի մյուս երկրները նույնպես կկարողանան օգտվել համագործակցության նոր հնարավորություններից։ Վստահ եմ, որ ապագայում և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը կհասկանան, որ իրենց վախերը ապարդյուն էին», - ասել է Էրդողանը։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը