Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Հասարակություն

«Սպայկա»-ից հաստատում են՝ իրենց 100-ից ավելի բեռնատարներ Ռուսաստանում կանգնած են

Հայաստանի ամենախոշոր բեռնափոխադրող ընկերությունից՝ «Սպայկա»-ից այսօր պաշտոնապես հաստատեցին «Ազատության» տեղեկությունները, որ իրենց ավելի քան 100 բեռնատարների շարժը Ռուաստանում արդեն մի քանի օր է արգելափակված է: Ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանն «Ազատությանն» ասաց՝ իրենց իրավաբաններն արդեն Ռուսաստանում են, փորձում են պատճառները հասկանալ:

«Մեզ պաշտոնապես չեն տեղեկացրել՝ ինչ խնդիր է, հարցը նրա մեջ է, որ մեքենաները կանգնեցրել են և որևէ հիմք չեն ասել, չգիտենք, էդ մեքենաները ուղղակի որտեղ որ էդ պահին գտնվել են, իրենք կանգնեցրել են», - նշեց Բաղդասարյանը:

24 տարի առաջ հիմնադրված «Սպայկա» ընկերությունն ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներ բեռնափոխադրումներից բացի նաև սեփական այգիների բերքն է արտահանում: Ընկերության ներկայացուցիչն ասում է՝ այս տարիների ընթացքում առաջին անգամ են բախվել այսպիսի խնդրի: Բեռնատարներում եղած շուտ փչացող ապրանքը՝ գյուղմթերքը, ռուս իրավապահները թույլ են տվել տեղական այլ մեքենաներով հասցնել հասցեատերերին, բայց հենց «Սպայկա»-ի բեռնատարների շարժն արգելել են:

«Ռուսաստանի բոլոր քաղաքներում, որտեղ եղել են մեքենաները, մեկ-երկու օրվա մեջ բոլոր մեքենաները կանգնեցել են ու ասել են՝ «մեքենաները չեն շարժվելու, եթե մեջը բեռ ունեք, բեռները կարող եք ուրիշ մեքենաների մեջ տեղափոխել և տանել հասցնել հասցեատիրոջը: Ու վարորդները սպասում են հերթական հրահանգին և նաև օգնում են էդ մեքենաների մեջի բեռները հասցեատերերին հասցնելու կազմակերպչական գործերում», - ասաց «Սպայկա»-ի զարգացման գծով տնօրենը:

Ռուսական պաշտոնական ու լրատվական կայքերում դեռ ոչ մի տեղեկություն չկա, թե ինչու է հայկական ամենախոշոր արտահանող ընկերությունն այսպիսի խնդիրների բախվել մի երկրում, որտեղ տարիներ շարունակ ապրանք են տեղափոխել, համագործակցել առևտրային ամենախոշոր ցանցերի հետ: Լուռ են նաև Հայաստանի համապատասխան կառույցները:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը դեռ մի քանի օր առաջ էր «Ազատությանն » ասել՝ իրենք ստուգել ու բաց են թողել «Սպայկա»-ի բեռները, Ռուսաստանի գործընկեր կառույցից՝ «Ռոսսելխոզնադզոր»-ից էլ բեռի որակի մասին ահազանգ չեն ստացել: Տեսչականից պնդել էին՝ եթե անգամ խնդիր կա, ապա դա ՍԱՏՄ-ի հետ կապ չունի:

Լուռ է նաև Էկոնոմիկայի նախարարությունը, օրեր շարունակ նույն բանն են կրկնում՝ ասելիք չունեն: Ու չնայած կառույցից ստացած այս պատասխանի՝ «Սպայկա»-ի զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ Հայաստանի պետական կառույցներից որևէ մեկին դիմե՞լ են գոնե աջակցություն ստանալու համար:

Բաղդասարյանը հայտնեց, որ դիմել են պատկան մարմնին՝ Էկոնոմիկայի նախարարությանը, տեղյակ են պահել, որ նման խնդիր կա: «Բայց քանի որ մենք ավել տեղեկություն չունենք, ուղղակի տեղեկացրել ենք», - հավելեց «Սպայկա»-ի ներկայացուցիչը, - «Տեղյակ ենք, որ իրենք էլ հետաքրքրվում են նաև էս հարցով, բայց դեռ իրենք էլ ավել տեղեկություն չունեն»:

Անցած շաբաթվա վերջին էլ Պետեկամուտների կոմիտեն էր հայտարարություն տարածել, թեև դրանում «Սպայկա»-ի անունը չէր հիշատակվում, այդուհանդերձ, կառույցից հորդորել էին արտահանումներն ապօրինի պատվիրատուների անվամբ չձևակերպել: ՊԵԿ-ից ճշտել չի հաջողվում՝ արդյոք սա վերաբերում է նաև «Սպայկա»-ին: