Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին
Ակբա Լիզինգը Հայաստանում JAC, Li AUTO, Tank, Poer և Aito տրանսպորտային միջոցների պաշտոնական ներկայացուցիչ Roel Automotive Group-ի հետ համատեղ, TOON EXPO YEREVAN 2025-ի տաղավարում առաջարկում է մեքենա գնելու բացառիկ հնարավորություններ:
Հատուկ պայմանները ներառում են․
- Կանխավճար՝ սկսած 5%-ից
- Մարման ժամկետ՝ մինչև 5 տարի
- Տարեկան տոկոսադրույք՝ 12․8% ՀՀ դրամով
- Միջնորդավճար՝ 0․5%
- ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ 1․5%
Ներկայացված պայմանները հասանելի են թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար։
Ակբա Լիզինգի միջոցով գնորդները կարող են օգտվել նաև JAC ավտոմեքենաների ձեռքբերման բացառիկ պայմաններից․
- Մարման ժամկետ՝ մինչև 5 տարի
- Կանխավճար՝ սկսած 5%-ից
- Փաստացի տոկոսադրույք՝ 0%-2.9%
- Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրո
Շուկայում մեծ պահանջարկ ունեցող մեքենաները ֆինանսավորման հատուկ պայմաններով ձեռք բերելու համար գնորդները կարող են այցելել TOON EXPO YEREVAN 2025-ին ներկայացված Roel Automotive Group-ի տաղավար՝ մինչև սեպտեմբերի 7-ը ներառյալ։
«Ակբա Լիզինգը Հայաստանի լիզինգային շուկայի առաջատարն է և անընդմեջ շահավետ առաջարկներ է ներկայացնում իր հաճախորդների։ Այս անգամ Roel Automotive Group-ի հետ միասին ներկայացնում ենք բացառիկ ֆինանսավորման պայմաններ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար»,– նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Շմավոնյանը:
«Ֆինանսավորման պայմանները վստահաբար հնարավորություն կտա լայն հասարակությանը օգտվելու շահավետ լիզինգային պայմաններից, որը տրամադրում է Ակբա Լիզինգը, և պաշտոնական երաշխիքով գնման հնարավորությունից, որը տրամադրում է Roel Automotive Group-ը։ Այսպիսով, մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ հայ սպառողը ևս մեկ քայլով մոտ լինի իր երազանքին՝ գնելու նոր մեքենա»,– նշել է Roel Automotive Group-ի մարքեթինգի ղեկավար Ավետիք Սիմոնյանը:
Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի