«Գելափի» հարցումները և իշխանականների հիստերիան․ Սամվել Կարապետյանի դեռևս չստեղծված ուժը ստանում է աննախադեպ բարձր աջակցություն
«Գելափ International»-ի վերջին հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվում են նոր իրողություններ։ Ըստ տվյալների՝ Սամվել Կարապետյանի նախաձեռնած ուժը դեռ գործունեության սաղմնային փուլում ստանում է 13,4% աջակցություն։ Սա բացառիկ բարձր մեկնարկ է մի ուժի համար, որը դեռևս չունի ընտրական փորձ և ընդամենը ձևավորման փուլում է։
Քաղաքագետների գնահատմամբ՝ սա հստակ ազդակ է, որ հանրության զգալի հատվածը նոր այլընտրանքի կարիք ունի և այդ հնարավորությունը տեսնում է հենց Կարապետյանի նախաձեռնության մեջ։ Հասարակությունը հոգնել է հին տեքստերից ու դատարկ խոսակցություններից, և իր ընտրությունը անում է ավելի կազմակերպված ու վստահելի ուժի օգտին։
Ակնհայտ է նաև, որ այս միավորը ոչ միայն ունի կազմակերպչական հսկայական ռեսուրսներ, այլև կարող է կարճ ժամանակում դառնալ իշխող ուժի լուրջ մրցակից, հաշվի առնելով նաև Սամվել Կարապետյանի անվիճելի հեղինակությունը։
Իսկ ՔՊ-ականների արձագանքը ցույց տվեց, որ «Գելափի» թվերը իրենց մոտ առաջացրել են հիստերիկ ալիք․ ոգևորվում են սեփական ստուգաբանություններով, հետո կրկին ջղաձգվում։ Փրփուրը բերաններին ամեն օր կրկնում են, իբր «Գելափի» հարցումը ճիշտ չի արտացոլում իրականությունը (այն նույն «Գելափի», որի հարցումներին իրենք միշտ սրբորեն հավատացել են ), կարծես դա փրկօղակ է իրենց խորտակվող նավի համար։ Բայց իրականում այդ «փրփուրը» միայն ավելի է խեղդում։
Անդրադառնալով թեմային` «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Արեգա Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քպ֊ական երեսփոխանները փրփուրը բերաններին գելափ հա գելափ են ասում, ջղաձգվում, իրենք իրենց գրածներից ոգևորվում, ուրախանում, նորից ջղաձգվում, մի խոսքով, խառն են։
Աղջիկներ և տղաներ, շնչե՜ք, արտաշնչե՜ք։ Դեռ շատ եք ջղաձգվելու, առիթների պակաս չի լինի։
Բուդդայականության մեջ զայրույթը զսպելու համար խորհուրդ է տրվում իրականությունից չկտրվել, վերլուծել իրավիճակը և մտավոր վարժություններ անել։
Բայց լավ, անցանք»։




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը