Նեպալում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա. 8 մարդ զոհվել է
Նեպալի մայրաքաղաքում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել հայտնի սոցիալական ցանցերի (ներառյալ Facebook-ը, X-ը և YouTube-ը) արգելքի դեմ, որը իշխանությունները սահմանել էին հարթակների երկրում գրանցվելուց հրաժարվելու պատճառով:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ոստիկանությունը կրակ է բացել խորհրդարանի շենքի մոտ հավաքված ամբոխի վրա՝ սպանելով առնվազն ութ մարդու և վիրավորելով տասնյակների, հաղորդում է AP-ն:
Հազարավոր ցուցարարներ փորձել են ճեղքել արգելապատնեշները և շրջապատել խորհրդարանը: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, սակայն, ի վերջո, ստիպված են եղել նահանջել: Խորհրդարանի, նախագահական նստավայրի և վարչական շենքերի տարածքում սահմանվել է պարետային ժամ:
Նեպալի իշխանությունները պնդում են, որ մոտ երկու տասնյակ սոցիալական ցանցերի, այդ թվում՝ Facebook-ի, X-ի և YouTube-ի արգելափակումը կապված է պաշտոնապես գրանցվելուց և տեղական օրենքներին չհամապատասխանելուց հրաժարվելու հետ: Քննադատները այս միջոցառումները համարում են խոսքի ազատությունը սահմանափակելու և ինտերնետի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու փորձ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի