Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՊետության եկամուտները աճում են, թոշակները՝ մնում անփոփոխ․ Ավետիք ՉալաբյանՍահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն ՄանվելյանԾաղկաձորում կազմակերպել է երկօրյա աշխատարան՝ ուղղված կուսակցության երիտասարդական միության զարգացմանը․ Էդմոն Մարուքյան ՔՊ-ական երեսպաշտություն՝ Մակունցի կատարմամբ Փաշինյանի իշխանությունը շահագրգիռ չէ գերիների վերադարձով Հատիսի գագաթը կրկին մարդաշատ է. Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը միավորող դեր է կատարում Փաշինյանը նույն հարթության մեջ է դնում արցախահայերի հարցն ու «Արևմտյան Ադրբեջանը» Բավարարե՛ք Միքայել Սրբազանի՝ իր բժշկի մոտ վիրահատվելու պահանջը․ Էդմոն ՄարուքյանԳիտնականներին անհրաժեշտ է տրամադրել սոցիալական արտոնություններ․ Մենուա Սողոմոնյան Պլեխանովի Երևանյան մասնաճյուղը ունեցավ իր առաջին ինժեներական լաբորատորիան Պետական պարտքը գնալով մեծանում է, հույսը՝ փոքրանում․ Մենք փոխելու ենք այդ պատկերը․ Մեր ձևովՏարոն Չախոյան, շա՞տ ես նեղվել, որ Սամվել Կարապետյանի նկարը փակցված է Վեհարանում․ Ալիկ ԱլեքսանյանԱրևմուտքը հորինել է «Կրեմլի ագենտ», «Պուտինի ագենտ», «ԿԿԲ-ի ագենտ» տերմինները․ Մհեր Ավետիսյան Ուսուցիչների եկամուտը զգալիորեն ցածր է ՀՆԱ -ի համեմատ․ Ատոմ Մխիթարյան «ՀայաՔվեն» նախաձեռնել է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու ստորագրահավաք Անվտանգության մասնագետը հայտնաբերել է պատշգամբային արևային էներգիայի համակարգերի խոցելիություններ Ֆասթ Բանկի ԱկնՔարտով՝ կինոթատրոնի երկրորդ տոմսն անվճարԵս պնդում եմ, որ 2020թ պատերազմը կարող էր չլինել. Էդմոն Մարուքյան Իմ ազատության սահմանափակմանը պատկան մարմինները չեն արձագանքել․ Հովհաննես Իշխանյան
Տնտեսություն

Տնտեսություն՝ առանց ստորացման. ի՞նչ է առաջարկում Սամվել Կարապետյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ հայ հասարակության ուշադրությունը կենտրոնացած է երկրի արտաքին քաղաքականության վրա, ազգային տնտեսության հարցերը որոշ չափով դուրս են մնում ուշադրության կենտրոնից։ Միևնույն ժամանակ, իշխանության ներկայացուցիչների հռետորաբանությունից կարելի է եզրակացնել, որ բարեկեցությունը, իբր, ինքնաբերաբար կգա Հայաստան՝ թուրքերի հետ որոշակի պայմանավորվածությունների հասնելու դեպքում։

Այսպիսով, կարելի է առանձնացնել Հայաստանի տնտեսական զարգացման ցանկացած ծրագրի յուրահատկությունը, որը ներկայացվում է ներկայիս իշխանության կողմից։ Դրանք միշտ ենթադրում են, որ Հայաստանը այս կամ այն ձևով պետք է սպասարկի Թուրքիային և Ադրբեջանին՝ որպես շուկա, որպես տարանցիկ հարթակ, որպես օղակ՝ թուրքերին անհրաժեշտ տնտեսական շղթաներում, և այլ նման եղանակներով։ Սա վնասակար է Հայաստանի համար նաև այն պատճառով, որ նրան մշտապես կախվածության մեջ է դնում թուրքական և ադրբեջանական էլիտաների տրամադրություններից։ Իսկ այդ տրամադրությունները, ինչպես հեշտ է պատկերացնել, միշտ պայմանավորված են լինելու նրանով, թե ինչ զիջումների է պատրաստ Հայաստանը՝ կատարելու Բաքվի և Անկարայի պահանջները։

Օրինակ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն այդքան ակտիվորեն քարոզվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, ըստ էության, կրկին հանգեցնում է նույն բանին՝ ՀՀ-ի վերածմանը թուրքերի համար տարանցիկ գոտու։ Նախագիծը ո՛չ լոգիստիկայի առումով, ո՛չ քաղաքականապես կենսունակ չէ։ Մի՞թե Հայաստանը ոչ մի այլ բանի համար պիտանի չէ, քան լինել Թուրքիային և Ադրբեջանին ծառայող տարանցիկ միջանցք։ Փաշինյանը խոստանում է, որ դա կբարձրացնի Հայաստանի միջազգային կարգավիճակը, սակայն նույն Ալիևների կողմից տարածվող նարատիվներից պարզ է դառնում, որ նման նախագծերում մեր երկրի նկատմամբ վերաբերմունքը լինելու է ծայրահեղ անհարգալից։ Մեզանից պահանջվելու է պարզապես ճանապարհ տալ (և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով) ու լռել։

Բացի այդ, գոյություն ունի համարձակ գաղափար՝ Հայաստանի տնտեսական խնդիրները լուծել՝ կազմակերպելով նրա անդամակցությունը Եվրամիությանը։ Սակայն հայերի մեծամասնությունը նման ծրագրերին արձագանքում է տխուր ժպիտով։ Անկեղծ ասած՝ Հայաստանի համար ԵՄ անդամ դառնալը այնքան իրական է, որքան Ամերիկայի հիսունմեկերորդ նահանգը դառնալը։ Եթե Եվրոպային Հայաստանը հետաքրքրում էլ է, ապա բացառապես որպես տարանցիկ տարածք՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Այսինքն, կրկին թուրքերի հետ կապով, ընդ որում՝ ոչ որպես հավասար գործընկեր, այլ ենթակա դերակատարությամբ։ Ընդհանուր առմամբ, երկար ժամանակ իշխանության ղեկին գտնվող կուսակցությունը ակնհայտորեն չի կարող առաջարկել Հայաստանի համար որևէ նոր տնտեսական նախագիծ, որտեղ չլինի առանցքային կետ՝ թուրքական և ադրբեջանական տնտեսությունների սպասարկման անհրաժեշտության մասին։

Այս ֆոնին լայն հասարակական հետաքրքրություն են առաջացրել Սամվել Կարապետյանի կողմից առաջարկվող պարզ և կոնկրետ տնտեսական լուծումները, որոնք չեն ենթադրում բազմաչարչար Հայաստանի անդամակցությունը ո՛չ «տնտեսական Օսմանյան կայսրությանը», ո՛չ հեռավոր արևմտյան միություններին։

Խոսելով ենթադրվող բարեփոխումների մասին՝ Կարապետյանը բավականին կոնկրետ է։ Նա նշում է գործազրկության բարձր մակարդակը (և դրա հետևանքով՝ կյանքի ցածր որակը) հանրապետության մարզերում, ինչի պատճառով հուսահատված մարդիկ միակ ելքը տեսնում են արտագաղթը։ Խնդրի լավագույն լուծում նա համարում է ինդուստրիալիզացումը, մասնավորապես գործարանների կառուցումը այնտեղ, որտեղ դրանք ժամանակին եղել են։ Նա կարևորում է նաև Հայաստանում արտադրված ապրանքների նկատմամբ պահանջարկի խթանումը։ Սա իրատեսական է՝ ներկայում երկիրը տարեկան 4 միլիարդ դոլարով ավելի շատ ապրանք է գնում, քան վաճառում։

Մեկ այլ միջոց է՝ գյուղատնտեսական արտադրանքի գնման համակարգի փոփոխությունը և այս ոլորտում մրցակցության ձևավորումը։ Սա հնարավորություն կտա գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին իրենց արտադրանքի համար արժանապատիվ գումար ստանալ։ Դա կխթանի գյուղաբնակներին աշխատել այս ոլորտում, այլ ոչ թե ապրել նպաստներով՝ նարդի խաղալով ու առանց որևէ փոփոխությունների հույսի։

Այսպիսով, խոսելով գործազրկության խնդրի մասին՝ Կարապետյանը առաջարկում է.

- նոր արտադրությունների ստեղծում,

- գնման համակարգի բարեփոխում,

- միջազգային ներդրողների ներգրավում,

- պետական նպատակային ծրագրեր՝ տեղական բիզնեսի աջակցման համար։

Եվ հաճելի է, որ այս ցանկում չկա ոչ մի կետ Թուրքիայի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման մասին, ոչ էլ ԵՄ-ից կամ ԱՄՆ-ից ինչ-որ բան խնդրելու փորձ։ Այսինքն, ինքնաբերաբար հասկանալի է դառնում, որ Հայաստանը իր տնտեսական խնդիրները կարող է լուծել ինքնուրույն։ Ի վերջո, նա հաշմանդամ չէ։

Սամվել Կարապետյանի մոտեցումը անվանում են «գործնական» և կապում նրա՝ խոշոր գործարար լինելու հանգամանքի հետ։ Բայց ինչ-որ իմաստով ցանկացած մոտեցում տնտեսությանը բիզնեսային է, պարզապես շատ բան կախված է իշխանությունների մոտեցումից. սեփական երկիրը կարելի է հարգել կամ չհարգել, հավատալ նրա հնարավորություններին կամ ձեռք թափ տալ, համարել, որ նա արժանի է ինքնուրույն լինել կա ենթադրել, որ նրա ճակատագիրն է միշտ լինել ուրիշների «օգնականը»։

Փաշինյանը, որը Հայաստանի համար ընտրում է «մեծ խաղացողների» տարանցիկ հարթակի դերը, ուղղակի չի հարգում մեր երկիրը։ Եվ դա իր իրավունքն է։ Պարզապես երկրի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքի պայմաններում լավ չէ մնալ նրա ղեկին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում