Սեպտեմբերի 13-ին Կողբում տեղի կունենա «Septemberfest» մրգօղու փառատոնը
Վաղը՝ սեպտեմբերի 13-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղում կանցկացվի սպասված մրգօղու փառատոնը՝ «Septemberfest 2025», որը կմեկնարկի ժամը 11:00-ին և կշարունակվի մինչև ուշ երեկո։ Փառատոնին կմասնակցեն հյուրեր Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև Վրաստանից։
«Septemberfest»-ը համատեղում է հայկական մշակույթը, գաստրոնոմիան և Տավուշի բնության անզուգական գեղեցկությունը։ Այցելուներին սպասվում է հագեցած ու բազմազան ծրագիր․
- Մրգօղիների և ավանդական ուտեստների համտես Հայաստանի տարբեր մարզերից
- Մասնակցություն օղու թորման գործընթացին
- Ավանդական արհեստների ու ազգագրական պարերի ներկայացում
- Համերգային ծրագիր կենդանի երաժշտությամբ
- Հետաքրքիր մրցույթներ՝ նարդի, բլոտ և այլ խաղերում
«Septemberfest»-ը ոչ միայն փառատոն է, այլև հարթակ՝ ընկերությունների և համայնքների համար միասին անցկացնելու անմոռանալի օր՝ ոչ ֆորմալ միջավայրում։ Միջոցառման բազմազան ծրագրերը նպաստում են թիմային ոգու ձևավորմանը և դրական էներգիայով լիցքավորմանը։
Լրացուցիչ տեղեկությունների և մամուլի հարցերի համար․
- Մարի Մուրադյան – +374 98 350778
- Աշոտ Բարսեղյան – +374 95 555060
- Էլ. հասցե՝ [email protected]
Միացե՛ք մեզ Կողբում՝ միասին վայելելու հայկական հյուրասիրությունը, համտեսելու լավագույն մրգօղիները և անցկացնելու տոնական, մշակութային ու երաժշտական լիարժեք օր։
«Septemberfest» կազմակերպչական թիմ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի