ՀՀ ՄԻՊ-ը նախաձեռնել է գործարարների պաշտպանությանը նվիրված քննարկումներ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հուլիսի 24-25-ը կազմակերպել էր միջազգային աշխատաժողով` նվիրված գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը:
Աշխատաժողովին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Բուլղարիայի և Վրաստանի օմբուդսմենի, ՀՀ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ, ԱԺ պատգամավորներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, բացման խոսքով հանդես է եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ աշխատաժողովի մասնակիցներին ներկայացնելով Պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, գործարարության և հանրային ծառայությունների ոլորտներում:
«Գործարարների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Այն իրականացվում է ինչպես գործարարների կողմից հասցեագրվող անհատական բողոքները քննարկելով, այնպես էլ համակարգային մակարդակում կանխարգելիչ քայլեր ձեռնարկելով»,- նշել է Պաշտպանը:
Մասնակիցներին է ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակված՝ գործարարների շահերի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհային կոմպլեանսի ինստիտուտի ներդրման օրենսդրական առաջարկը և պետական գնումների բողոքի քննությանն առաջին անգամ որպես կողմ Մարդու իրավունքների պաշտպանի ներգրավված լինելը:
Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Նա իր խոսքում կարևորել է գործարարության պաշտպանության խթանումը մեր երկրում և ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի դերը այդ հարցում: Մասնավորապես, նա կարևորել է սահմանված կարգի խախտմամբ ՀԴՄ կանոնների անհամապատասխանության հարցում Պաշտպանի ներկայացուցչի դիմումը:
Քննարկվել են նաև հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը և վարչարարություն իրականացնելիս նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, հարկային իրավախախտումների դեպքում պատասխանատվության ենթարկելիս համաչափության սկզբունքի պահպանմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև մտավոր սեփականությամբ պաշտպանվող ապրանքների ներմուծման գործընթացում իրավատերերի շրջանում առաջացող օրենսդրական լուծումներ պահանջող խնդիրներ։
Հայաստանի, Բուլղարիայի և Վրաստանի օմբուդսմանների ներկայացուցիչները լավագույն փորձի փոխանակում են իրականացրել՝ ուսումնասիրելով մարդու իրավունքների ազգային հաստատությունների փորձը գործարարության, ներառյալ՝ աշխատանքային և մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտներում:
Աշխատաժողովը կազմակերպվել էր Հայաստանում Բուլղարիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վարչական կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը