Վայոց Ձորի մարզում մենինգոկոկային վարակի դեպք է արձանագրվել. հիվանդը մшհացել է
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ արձանագրվել է մենինգոկոկային վարակի դեպք։ Հիվանդի մոտ ախտորոշվել է «մենինգիտ, մենինգոկոկցեմիա»։
ՀՎԿԱԿ-ից տեղեկացնում են, որ հիվանդը հոսպիտալացվել է ծանր վիճակով, հաջորդ օրը մահացել է։
Կենտրոնում վստահեցնում են, որ համաճարակաբանական հետազոտությունն արդեն իրականացվել է, իսկ վարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները կատարվել են։ Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով։
Կենտրոնի պարզաբանմամբ՝ այն սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից և փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Բնակչության 1-10%-ը կարող է լինել մանրէի կրող՝ առանց որևէ ախտանշանի, և փոխանցել վարակը մյուսներին։
Հիվանդության հիմնական ախտանշաններն են․ բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ, պարանոցի կարկամում, սրտխառնոց, փսխում, թուլություն, քնկոտություն կամ գիտակցության խանգարում և ցնցումներ, մաշկի վրա կարմիր-մանուշակագույն ցան (ավելի ուշ փուլում)։
Մենինգոկոկային վարակից հնարավոր է պաշտպանվել պատվաստման միջոցով կամ կանխարգելիչ հակաբիոտիկոթերապիայով։
Կենտրոնը կոչ է անում քաղաքացիներին ուշադիր լինել գանգատների դեպքում և անհապաղ դիմել բժշկական օգնության։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի