Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Աշխարհ

Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը հրթիռակոծություն է իրականացրել «բաստիոն» հրթիռային համալիրից

Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Բաստիոն» ափամերձ հրթիռային համակարգը հրթիռներ է արձակել ծովային թիրախի վրա։ Գործողությունն իրականացվել է «Օնիկս» թևավոր հրթիռով, հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

 

Գերատեսչության տվյալներով՝ հրթիռը ծովային թիրախին հարվածել է ուղիղ հարվածով։ Հրթիռակոծությունները կատարվել են Կուրիլյան լեռնաշղթայի Պարամուշիր կղզու տարածքից, իսկ թիրախը գտնվել է գրեթե 350 կմ հեռավորության վրա։

Նախարարությունը մանրամասնել է, որ Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժություններն անցկացվում են Ռազմածովային ուժերի մարտական ​​պատրաստության շրջանակներում: Ռուսաստանի հյուսիս-արևելքում գտնվող զորքերի և ուժերի միացյալ հրամանատարությունը նույնպես մասնակցում է հրամանատարաշտաբային զորավարժություններին: Ամռան ընթացքում Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժություններում ներգրավված են եղել ավելի քան 10 նավ և մոտորանավակ, ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև մի քանի միջուկային սուզանավ:

Հունիսին Ռուսաստանի ռազմածովային նավատորմի խումբը՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ, Բալթիկ ծովում մարզվել է պայմանական հակառակորդի նավային ջոկատների և ցամաքային օբյեկտների հարձակումը հետ մղելու համար։ Նաև ներգրավված են եղել «Բալ» և «Բաստիոն» հրթիռային համալիրները։

«Բալ»-ը ափամերձ հրթիռային համալիր է՝ Х-35 հականավային հրթիռով։ Այն նախատեսված է տարածքային ջրերը վերահսկելու, ափերը և ռազմածովային բազաները պաշտպանելու համար։ Սպառազինության է ընդունվել 2008 թվականին։ «Բաստիոն»-ը նախատեսված է վերջրյա նավերը խոցելու համար, այն «Օնիքս» հրթիռի կրիչներից մեկն է։ Սպառազինության է ընդունվել 2010 թվականին։