«Մանթաշյանց» գործարարների ակումբը բիզնեսի շահերը պաշտպանող օրենսդրական փոփոխություններ է առաջարկել
«Մանթաշյանց» գործարարների ակումբը, LSA փաստաբանական ընկերության հետ համատեղ, գործարարների իրավունքները պաշտպանող օրենսդրական մի շարք փոփոխությունների և առաջարկների փաթեթ է մշակել, որը մամուլի ասուլիսի ընթացքում նախօրեին ներկայացվել է լայն հանրությանը։
Նախաձեռնության գլխավոր նպատակն է՝ ապահովել գործարարների իրավունքների պաշտպանությունը, ՊԵԿ-ի և ՔԿ-ի հետ հարաբերություններում բացառել անհիմն կալանավորումն ու ունեցվածքի առգրավումը՝ որպես ճնշման միջոց և սահմանել արդար ու կանխատեսելի մեխանիզմներ հարկային ու տնտեսական վեճերի կարգավորման համար։
Օրենսդրական նախագիծը մշակվել է LSA փաստաբանական ընկերության կողմից՝ «Մանթաշյանց» ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանի նախաձեռնությամբ։ Այն բաղկացած է երեք հիմնական մասից։ Առաջին փոփոխությունը վերաբերում է ՀՀ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածին, որտեղ սահմանված է հարկեր, տուրքեր կամ այլ պարտադիր վճարներ չվճարելու հանցակազմը։ Նախագիծը նախատեսում է վերանայել չվճարված հարկերի չափաբաժնի շեմերը՝ միաժամանակ պահպանելով խրախուսական նորմը։
Երկրորդ կետով առաջարկվում է, որ տնտեսական բնույթի հանցագործությունների դեպքում գործարարի նկատմամբ կալանքը կիրառվի որպես խափանման միջոց միայն ծայրահեղ իրավիճակներում։
Օրենսդրական նախաձեռնության երրորդ կետը վերաբերում է քրեական վարույթի շրջանակներում գործարարների գույքի անհիմն առգրավմանը, ինչը լուրջ վնասներ է հասցնում ընկերությունների բնականոն գործունեությանը։
Մանրամասները՝ տեսանյութում.




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի