«Արդեն քանդում են «Գոյ» թատրոնի բեմը». Սարգիս Արզումանյան
«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Գոյ» թատրոնի ոչնչացման նոր էջ է սկսվել.
««Գոյ» թատրոնի պատմությունը շարունակում են ջնջել։
Մեկ ամիս առաջ հեռացրին թատրոնի պաստառները, անվանումը, տոմսարկղը։ Մենք գիտեինք, բայց չբարձրաձայնեցինք։ Սակայն այսօր այլևս լռել հնարավոր չէ․ քանի որ տեղեկություններ ունենք, որ արդեն քանդում են «Գոյ» թատրոնի բեմը։
Այս ամենը փաստում է մեկ բան․ որոշ փոքրահոգի և թատրոնից հեռու մարդիկ թատրոն չէին ուզում, նրանց պետք էր պարզապես տարածք։
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը, իր անպատասխանատու և ստոր որոշումներով, իրականում ոչ թե ծառայում է արվեստին, այլ իրականացնում է ցինիկ գույքաբաշխման ծրագիր։ Այսօր նա հանդես է գալիս ոչ թե որպես մշակույթի գործիչ, այլ որպես «կացին», որը քանդում է ոչ թե պատերը, այլ՝ թատրոնի հոգին։
Թատրոնը, որի հիմքում տասնամյակների պայքար և ստեղծագործական ժառանգություն կա, վերածվում է իրենց համար «գրասենյակային տարածքի»։ Սա արվեստի հանդեպ արհամարհանքի գագաթնակետն է։
Հիշեցնեմ․ գործը դեռ դատարանում է։ Եվ մինչ դատարանը պետք է որոշում կայացնի, նրանք արդեն գործում են որպես դատավոր ու դահիճ։ Սա ոչ միայն անօրինական է, այլև՝ մշակութային հանցագործություն»,- գրել է ռեժիսորը։





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...