Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԵԱՏՄ-ն և Ռուսաստանը՝ Հայաստանի տնտեսության առանցքում․ թվեր, շուկաներ և կախվածություններ Կասեցվել է «Սոֆյա Կաթ»-ի թթվասերի արտադրությունը Վայ այն ընդդիմադիր ուժին, որը դեմ կգնա ընտրություններում մեկ միասնական բևեռով հանդես գալու ժողովրդի պահանջին․ Էդմոն ՄարուքյանՆոբելյան մրցանակը չի կարող չեղյալ հայտարարվել, կիսվել կամ փոխանցվել ուրիշներին. Նորվեգիայի Նոբելյան կոմիտեԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է UFC-ի նախագահը խոսել է Արման Ծառուկյանի ապագայի մասին Տավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտել Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ Թրամփին Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանԴատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը հող հանձնելու, Սև լճի, Կիրանցի մասին․ ՀՃԿ անդամ Նառա Գևորգյան Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ․ Նաիրի Սարգսյան Հայոց պետությունը եղել է մինչև ձեզ և կլինի ձեզնից հետո. Արշակ ԿարապետյանՄեր պատանդառված հայրենակիցների ազատման վերաբերյալ կարևոր դիտարկում. Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ուզում է վերահսկել Հայաստանի վառելիքի շուկան․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա Ղահրամանյան Սրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի. Էդմոն Մարուքյան
Ժամանց

Հայտնի է՝ ում է կտակել Ջորջիո Արմանին իր ապրանքանիշը

92 տարեկանում մահացած Ջորջիո Արմանին ժառանգներին կտակել է ապրանքանիշը վաճառել կամ բաժնետոմսերը հրապարակային շուկայում տեղադրել։ Այս մասին հայտնել է ANSA գործակալությունը։

Քանի որ դիզայները երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չունի, նա իր ժառանգությունը բաժանել է իր գործընկեր Պանտալեո Դել'Օրկոյի և իր ամենամոտ ազգականների միջև։ Դիզայները բաժնետոմսերի 40%-ը թողել է իր գործընկերոջը, 30%-ը՝ իր կողմից 2016 թվականին ստեղծված «Ջորջիո Արմանի» հիմնադրամին, իսկ 15%-ը՝ իր զարմիկին և զարմուհուն, որոնք ղեկավարում էին բիզնեսի տարբեր ոլորտներ։ Մնացած ազգականները բաժնետոմսեր են ստացել առանց քվեարկելու իրավունքի։ Ընդհանուր առմամբ, նրա կարողությունը գնահատվում է 11-13 միլիարդ եվրո։ Գրում է Spletnik-ը:

Միաժամանակ, Արմանին պահանջել էր, որ ֆոնդի ներկայացուցիչները 12-18 ամսվա ընթացքում վաճառեն ընկերության կապիտալի 15%-ը, իսկ հաջորդ երեք-հինգ տարիների ընթացքում՝ ևս 30-54.9%-ը՝ նույն գնորդին։ Մեկ այլ տարբերակ է ընկերությունը հանրային դարձնել հինգ-ութ տարվա ընթացքում։ Ջորջոն նաև նշել էր, թե ում է տեսնում որպես գնորդներ։ Նրանց թվում են հայտնի շքեղ ապրանքանիշերը՝ L'Oreal, LVMH և EssilorLuxottica։

Հայտնի դարձավ նաև, որ դիզայների տներն ու առանձնատները Միլանում, Սեն-Տրոպեում, Նյու Յորքում և Պանտելերիայում անցել են նրա քրոջը՝ Ռոզաննային և զարմիկներին, բայց միայն որպես «մերկ սեփականություն»։ Նրանք կարող են վաճառել դրանք կամ ժառանգաբար փոխանցել, և Պանտալեո Դել'Օրկոն կօգտագործի սեփականությունը։ Նա կկարողանա ապրել այդ տներում, կառավարել դրանք և եկամուտ ստանալ։

Հիշեցնենք, որ Ջորջիո Արմանին մահացել է անցյալ հինգշաբթի։ Աղբյուրների համաձայն՝ դիզայները մահացել է իր սիրելիների շրջապատում։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ մահվան պատճառը լյարդի անբավարարությունն է եղել։