Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Ժամանց

Պարոնյան թատրոնում հանդիսատեսը Մկրտիչ Արզումանյանին դիմավորեց բուռն ծափերով. «Իմ կնոջ ամուսինը» վերադարձավ բեմ

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ռեժիսոր Նարինե Մալյանի բեմադրությամբ՝ դրամատուրգ Միրո Գավրանի «Իմ կնոջ ամուսինը» կատակերգությունը վերադարձավ բեմ:  Գլխավոր հերոսներին մարմնավորում են Մկրտիչ Արզումանյանը, Արման Նավասարդյանը և Եվա Խաչատրյանը։ 

«Իմ կնոջ ամուսինը» սիրային եռանկյունի է՝ հագեցած  զվարճալի ու հուզական տարրերով:

Ժարկեցը ժամանում է Սպլիտ՝ հանդիպելու Կրեշեին ու պատմելու իր կնոջ հանցագործությունների մասին։ Դրանից հետո նրանք միասին որոշում են, թե ինչպես պատժել կնոջը։ Անսպասելի զարգացումները հանգեցնում են զավեշտալի իրավիճակների, որոնց ընթացքում պարզ է դառնում, որ միշտ պետք է սեփական կարծիք ունենալ, իսկ դժվար պահերին՝ լսել սրտին։

Tert.am Life-ը ներկայացումից առաջ զրուցել է դերասանների հետ, վերհիշել ներկայացման ստեղծման պատմությունն ու փորձերի բարդ ընթացքը:  

«Դերասանը պետք է բեմում ապրի»․ Մկրտիչ Արզումանյան

«Մեզ մոտ հրաշալի դերասանական կազմ է հավաքվել։ Իմ լավ ընկերները միացան այս աշխատանքին, և Նարինե Մալյանն իր յուրահատուկ ձեռագրով զարդարեց ու գունավորեց ներկայացումը։ Սկզբից էլ պատկերացնում էինք, որ բեմադրողը պետք է լինի կին, որովհետև Դրագիցայի կերպարը, որին մարմնավորում է Եվա Խաչատրյանը, ունի շատ նուրբ հոգեբանական շերտեր, որոնք հենց կնոջ հայացքով պետք է բացվեն։

Աշխատանքներն անցան մի քանի փուլով․ ես մեկնեցի Մոսկվա, հետո վերադարձա, շարունակեցինք, և արդյունքում ներկայացումը սկսեց իր ճանապարհը։ Հիմա արդեն այն թափ է հավաքում, ավելի սիրված է դառնում ու մեծ հետաքրքրություն է առաջացնում հանդիսատեսի մոտ։

Պիեսը շատ հետաքրքիր է․ Կրեշենը, ում ես եմ մարմնավորում, պարզում է, որ իր կինն ամուսնացած է մեկ այլ տղամարդու հետ, և այդ մարդը հայտնվում է՝ ասելով․ «Գիտե՞ս, ես քո կնոջ ամուսինն եմ»։ Այդ պահից սկսվում են զավեշտալի զարգացումները: Նրանք միասին պլանավորում են ինչպես պատժել կնոջը։ Գործողություններն արագ են փոխվում, և հանդիսատեսը ոչ մի վայրկյան չի ձանձրանում։

Ուզում եմ հատկապես նշել իմ գործընկերների՝ Արման Նավասարդյանի և Եվա Խաչատրյանի հրաշալի աշխատանքը։ Նրանց պրոֆեսիոնալիզմը վարակիչ է․ բեմում նրանք պարզապես չեն խաղում, այլ ապրում են իրենց դերը։ Ամեն ներկայացումից հետո մենք շատ բան ենք սովորում միմյանցից, և ես դա անչափ գնահատում եմ։ Դերասանը պետք է հենց այդպես լինի՝ բեմում ապրի»։

«Սիրով համաձայնեցի․ ինձ գրավեց Նարինե Մալյանի ձեռագիրը»․ Արման Նավասարդյան

«Ես հանգիստ ապրում էի իմ կյանքով, երբ առաջարկ ստացա պիեսը կարդալու։ Կարդացի, դեր առաջարկվեց, և սիրով համաձայնեցի։ Ինձ համար հետաքրքիր էր, քանի որ երբեք Մկրտիչի հետ չէի աշխատել։ Միևնույն ֆիլմում նկարահանվել էինք, բայց ոչ միասին։ Սա նոր փորձ էր, և ես սիրով ընդունեցի։ Ես սիրում եմ էքսպերիմենտներ, և այս աշխատանքը հենց այդպիսին էր։

Ներկայացումը, եթե մի քանի բառով նկարագրեմ, սովորական սիրային եռանկյունի է՝ կատակերգության ժանրում։ Չնայած ժանրին, այն լուրջ աշխատանք է պահանջում։ Ինձ համար հետաքրքիր էր նաև այն, որ վաղուց չէի խաղացել կատակերգության մեջ։ Բացի այդ, ինձ գրավեց Նարինե Մալյանի ձեռագիրը։ Սա մեր առաջին համագործակցությունն է, և այն ինձ համար շատ կարևոր փորձ դարձավ»։

«Տաղանդավոր գործընկերների կողքին լինելը երջանկություն է»․ Եվա Խաչատրյան

«Առաջարկը Մկրտիչի կողմից էր։ Սա մեր առաջին համատեղ աշխատանքը չէ․ մենք արդեն ունեցել ենք երկու ներկայացում, իսկ Արմանի հետ սա մեր առաջին փորձառությունն է բեմում։ Ես շատ երջանիկ եմ այդ առիթով․ ինձ համար անչափ կարևոր է հանդես գալ տաղանդավոր ու նվիրումով աշխատող գործընկերների կողքին։

Տիկին Մալյանի հետ աշխատանքն էլ ինձ համար բացեց նոր աշխարհ։ Սիրում եմ տարբեր ռեժիսորների և դերասանների հետ փորձեր ունենալ, քանի որ դրանք ինձ որպես դերասանուհի զարգացնելու մեծ հնարավորություն են տալիս։ Աշխատանքային գործընթացը երբեմն ծանր էր․ զուգահեռաբար զբաղված էի այլ ներկայացումների մեջ, ինչը բերում էր հոգնածության։ Բայց շնորհակալ եմ, որ բոլորը հանդուրժեցին իմ քմահաճույքները և սթրեսները։ Վերջում ստացանք մի ներկայացում, որը, կարծում եմ, հանդիսատեսին շատ է դուր եկել։

Ինձ առաջին հերթին գրավեց այն, որ այստեղ զբաղված են տաղանդավոր արտիստներ։ Սա կոմերցիոն, բայց նաև փորձարարական ներկայացում է ինձ համար։ Այն հնարավորություն տվեց դիպչել իրական կյանքի տարբեր շերտերին՝ սիրո, հումորի ու մարդկային հարաբերությունների տեսանկյունից։

Ինչ վերաբերում է բեմ դուրս գալուց առաջ զգացողություններին, ապա 15 տարվա ընթացքում դա դարձել է իմ կյանքի բնական մաս։ Հատուկ ռիտուալներ չունեմ․ ներկայացումից առաջ գալիս եմ թատրոն, շփվում գործընկերներիս հետ, պատրաստվում կերպարին՝ հագուստ, գրիմ, մազեր։ Այդ ամենը օգնում է արագ մտնել կերպարի իրականության մեջ ու հավատալ նրան»։

Պարոնյան թատրոնում հանդիսատեսը Մկրտիչ Արզումանյանին դիմավորեց բուռն ծափերով. «Իմ կնոջ ամուսինը» վերադարձավ բեմ