Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Հասարակություն

ԱրարատԲանկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագրի համաֆինանսավորող

ԱրարատԲանկը համաֆինանսավորել է «Տերյան մշակութային կենտրոնի» մեկնարկած «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ կոնվենցիայի շրջանակներում գործող` Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) կողմից։

Ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց աջակիցների համար հատուկ մշակված մասնագիտական կրթության կազմակերպումն է՝ դիզայն, հագուստի մոդելավորում, դեկորատիվ կիրառական արվեստ։ Նպատակը՝ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների համար եկամուտ ապահովող հնարավորություններ և կայուն զբաղվածություն ստեղծելն է։ Ծրագիրը ուղղված է հատուկ կարիքներով անձանց, նրանց մայրերին և կին ազգականներին, ինչպես նաև նրանց հետ աշխատող մենթոր-մասնագետներին։

«Մենք գիտեինք, որ բարդ ճանապարհ ենք ընտրել՝ աշխատելու էինք երեխաների հետ, որոնք ունեն հաշմանդամություն և սահմանափակ կարողություններ, սակայն սկսեցինք փնտրել ամուր ձեռքեր ու բարի սրտեր։ Անկեղծ ասած, աջակցության համար դիմելով՝ մեծ հույսեր չէինք փայփայում, կարծում էինք՝ ստիպված ենք լինելու անցնել տարբեր փուլեր, ներկայացնել ծավալուն փաստաթղթեր, ապացուցել անցած ճանապարհը։ Սակայն մեր նպատակը միանգամից ընկալվեց ԱրարատԲանկում։ Մինչ այդ արդեն դիմել էինք այլ ֆինանսական հաստատությունների, լրացրել դրամաշնորհային հայտեր: Մարդկայնությունը ամենից վեր է այստեղ»,- ասում է «Տերյան մշակութային կենտրոնի» գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանը։

«Այս նախաձեռնությունը նոր հորիզոններ է բացում աուտիզմ ունեցող երեխաների և մեծահասակների, նրանց ծնողների ու մասնագետների համար․ արվեստի, արհեստների և ստեղծագործական մասնագիտությունների միջոցով նրանք հնարավորություն են ստանում ոչ միայն իրացնել իրենց ներուժը, այլև ձեռք բերել կայուն եկամտի աղբյուրներ և ունենալ լիարժեք մասնակցություն հասարակության մշակութային կյանքին։ ԱրարատԲանկի աջակցությունը ծրագիրը դարձնում է երկարաժամկետ և կենսունակ՝ ստեղծելով ամուր հարթակ սոցիալական ինտեգրման և մշակութային բազմազանության համար»,-  ասում է «Աուտիզմ ազգային հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Լիլիթ Սողոմոնյանը՝ ծրագիրն անչափ կարևորելով։

Ծրագրի գործունեության ընթացքում կազմակերպվելու է 24 աշխատաժողով։ Այդ շրջանակներում ոլորտի մասնագետները կվերապատրաստվեն դիզայնի և ձեռագործ աշխատանքների ոլորտում: Այնուհետև կկազմակերպվեն 24 վարպետաց դասեր և համատեղ աշխատարաններ, որտեղ այդ մասնագետներն արդեն կվերապատրաստեն և կուղղորդեն հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց մայրերին և կին ազգականներին՝ ցուցասրահային և առցանց վաճառքի համար բարձրորակ արտադրանք ստեղծելու նպատակով։

«2020 թվականից մենք անշեղ հանձնառություն ենք ստանձնել՝ աջակցելու սոցիալական ազդեցություն ունեցող ծրագրերին։ ԱրարատԲանկը հավատացած է, որ ֆինանսական միջոցներից առավել կարևոր են մարդիկ, և այս արժեքավոր ներդրումը մարմնավորում է մեր բանկի փիլիսոփայությունը՝ տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսներ և բարձրացնելով ծրագրի տեսանելիությունն այն համայնքներում, որտեղ դրա կարիքն առավել շատ է զգացվում»,- նշել է  ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

«Պատահական չէ, որ մեր նախագիծը, որը մեկնարկում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանավորության ներքո, ֆինանսավորվելու է հենց ԱրարատԲանկի կողմից։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱրարատԲանկի ողջ թիմին ոչ միայն «Տերյան մշակութային կենտրոնի», այլև նախագծի մասնակից բոլոր մարդկանց անունից։ Սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց խնդիրը կարող է վերաբերվել ցանկացած մեկին՝ ցանկացած պահի։ Այն չունի ազգություն, չունի տարիքային սահմանափակում, և չի ճանաչում սահմաններ։ Մարդիկ պետք է լինեն սրտացավ»,- համոզված է «Տերյան մշակութային կենտրոնի» գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանը։

 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից