Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Վիդեո

Արցախցի դպրոցականների համար ֆինանսական կրթության ծրագիրն ամփոփում է արդյունքները․ IDBank

IDBank-ի հյուրերն այս անգամ «Կողք կողքի» ծրագրի ֆինանսական կրթության դասընթացի մասնակիցներն էին։ Ընդհանուր առմամբ՝ ծրագրին մասնակցել է արցախից տեղահանված 100 դպրոցական։ Դասընթացը մշակել և իրականացրել են «Oogway սուպերհերոսների դպրոցի» մասնագետները՝ խաղերի, քննարկումների և ստեղծագործական առաջադրանքների միջոցով՝ ինչպես կենդանի շփմամբ, այնպես էլ հեռավար ձևաչափով։

Ծրագրի ընթացքում դպրոցականներն ուսումնասիրել ու յուրացրել են ֆինանսական գրագիտության հիմունքները՝ ի՞նչ է բյուջեն, ինչպե՞ս այն կազմել, ինչո՞ւ է կարևոր խնայել, ինչպե՞ս տարբերել սպառողական ցանկությունն իրական անհրաժեշտությունից, ի՞նչ դեր ունեն բանկերը ու ինչո՞ւ է կարևոր ֆինանսական գրագիտությունը կյանքում։

Ծրագրի կարևորության մասին իր խոսքում «Oogway սուպերհերոսների դպրոցի» հիմնադիր Դիանա Բադեյանն ընդգծեց հատկապես այն հանգամանքը, որ աշակերտներն իսկապես մեծ սիրով ու հետաքրքրվածությամբ են անցել այս ծավալուն դասընթացն, իսկ օրվա հանդիպումը միայն ամրապնդեց աշակերտներից շատերի՝ ապագայում ֆինանսական ոլորտի մասնագիտություն ընտրելու որոշումը։

IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն իր խոսքում նշեց, որ IDBank-ը անպայման շարունակելու է ֆինանսական կրթության այս դասընթացների շարքը  տարբեր թիրախային խմբերի համար, քանի որ ֆինանսական կրթության հանրահռչակումը IDBank-ի սոցիալական պատասխանատվության քաղաքականությամբ ամրագրված գլխավոր ուղղություններից մեկն է։

Հիշարժան հանդիպման ողջ ընթացքում դպրոցականների կողքին էր նաև ֆինանսական աշխարհի երեխաների ամենահուսալի ուղեկիցը՝ Իդրամ Ջունիորը, ում շնորհիվ բանկային ու ֆինանսական թեմաներով հագեցած հանդիպումն անցավ  շատ ավելի աշխույժ և գունեղ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՄ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ