«Ֆուլ հաուս»-ի նկարահանումներն ավարտվել են, իսկ Մենչը հայտնվել է հիվանդանոցում
«Հիմա հստակ կարող ենք ասել, որ «Ֆուլ հաուս» գեղարվեստական ֆիլմի նկարահանումներն ամբողջությամբ վերջացան: Մենք արդեն կմտնենք մոնտաժային փուլ, որպեսզի հունվարին բոլոր կինոթատրոններում ձեր դատին հանձնենք «Ֆուլ հաուս» գեղարվեստական ֆիլմը, որը մեր կարծքիով ստացվել է շատ լավ: Շնորհակալություն բոլորիդ հետաքրքրության համար, մենք ձեզ հուսախաբ չենք անի»,- ինստագրամյան իր էջում հայտնել է պրոդյուսեր, դերասան Մենչը` Արմեն Պետրոսյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ նկարահանումներից հետո հայտնվել է հիվանդանոցում.
«Պարտադիր է դարձել ինձ մոտ յուրաքանչյուր նախագծից հետո գնալ ստուգման, իսկ «Ֆուլ հաուս»-ից հետո ճիշտը հիվանդանոցն էր»,- գրել է Մենչը:
Հիշեցնենք, ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում Մենչը պատմել էր, որ երևանյան հանդիսատեսին սպասվում է անակնկալ «Ֆուլ հաուս»-ի կողմից:
«Մենք ստանում ենք բազմահազար նամակներ մեր հեռուստադիտողից, շատ են հարցնում՝ արդյոք չի լինելու «Ֆուլ հաուս»-ի 10-րդ եթերաշրջան, գիտեմ, որ հանդիսատեսը սպասում է, բայց, ցավոք 10-րդ եթերաշրջան չի լինելու»,- նշել էր Մենչը:





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի