Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. ՓաշինյանՎստահությունն է հաջողված համագործակցության բանալինՊետության եկամուտները աճում են, թոշակները՝ մնում անփոփոխ․ Ավետիք ՉալաբյանՍահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն ՄանվելյանԾաղկաձորում կազմակերպել է երկօրյա աշխատարան՝ ուղղված կուսակցության երիտասարդական միության զարգացմանը․ Էդմոն Մարուքյան ՔՊ-ական երեսպաշտություն՝ Մակունցի կատարմամբ Փաշինյանի իշխանությունը շահագրգիռ չէ գերիների վերադարձով Հատիսի գագաթը կրկին մարդաշատ է. Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը միավորող դեր է կատարում Փաշինյանը նույն հարթության մեջ է դնում արցախահայերի հարցն ու «Արևմտյան Ադրբեջանը» Բավարարե՛ք Միքայել Սրբազանի՝ իր բժշկի մոտ վիրահատվելու պահանջը․ Էդմոն ՄարուքյանԳիտնականներին անհրաժեշտ է տրամադրել սոցիալական արտոնություններ․ Մենուա Սողոմոնյան Պլեխանովի Երևանյան մասնաճյուղը ունեցավ իր առաջին ինժեներական լաբորատորիան Պետական պարտքը գնալով մեծանում է, հույսը՝ փոքրանում․ Մենք փոխելու ենք այդ պատկերը․ Մեր ձևովՏարոն Չախոյան, շա՞տ ես նեղվել, որ Սամվել Կարապետյանի նկարը փակցված է Վեհարանում․ Ալիկ ԱլեքսանյանԱրևմուտքը հորինել է «Կրեմլի ագենտ», «Պուտինի ագենտ», «ԿԿԲ-ի ագենտ» տերմինները․ Մհեր Ավետիսյան Ուսուցիչների եկամուտը զգալիորեն ցածր է ՀՆԱ -ի համեմատ․ Ատոմ Մխիթարյան «ՀայաՔվեն» նախաձեռնել է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու ստորագրահավաք Անվտանգության մասնագետը հայտնաբերել է պատշգամբային արևային էներգիայի համակարգերի խոցելիություններ Ֆասթ Բանկի ԱկնՔարտով՝ կինոթատրոնի երկրորդ տոմսն անվճարԵս պնդում եմ, որ 2020թ պատերազմը կարող էր չլինել. Էդմոն Մարուքյան
Տնտեսություն

Բաքուն տեխնիկայի կամ զինшմթերքի հերթական խմբաքանակն է ստացել. ադրբեջանական «Silk Way» ավիաընկերության ուշագրավ թռիչքները

Ադրբեջանը տեխնիկայի կամ զինամթերքի հերթական խմբաքանակն է ստացել, այդ մասին են վկայում «Silk Way» ավիաընկերության թռիչքներն ու նախկինում կնքված ռազմական պայմանագրերը, որոնք ուսումնասիրել է Sputnik Արմենիան։

Ուշագրավ են հատկապես Իլ- 76ՏԴ-90ՎԴ ինքնաթիռի վերջին թռիչքները։

Հայտնի է, որ Իսրայելը Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական երկրներից է։ Օրերս «Silk Way»–ի բեռնատար օդանավը Բաքվից ուղևորվել է Թել Ավիվ։ Բայց վերջին ամիսներին ավիաընկերության ինքնաթիռները հատկապես ակտիվ մեկնում են Էյլաթ (Իսրայելի ամենահարավային քաղաքը)։

Միաժամանակ տեղեկություններ կային, որ, հաշվի առնելով Գազայում ՑԱԽԱԼ-ի ռազմական գործողությունները, Բաքուն մատակարարված զենքի մի մասը ժամանակավորապես հետ է ուղարկում Իսրայել։

Նշված ինքնաթիռը Թել Ավիվից ուղևորվել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ։ Կարճ ժամանակ մնալով մայրաքաղաքի օդանավակայանում՝ օդանավն ուղևորվել է երկրի ամենամեծ ավիաբազա ՝ «Բատայնիցա» (մայրաքաղաքից ոչ հեռու)։ Այստեղ է գտնվում նաև ավիատեխնիկայի ստուգման/փորձարկման կենտրոնը։

Рейс авиакомпании Silk Way Баку  Тель-Авив - Белград - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2025

Թել Ավիվից Բելգրադ թռիչք

© Photo : Screenshot / Flightradar24 / @Arm_Aeternum7

Դրանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու գտնվում է «Նիկինչի» զորավարժարանը, որտեղ անցկացվում են NORA-B52 հրետանային ինքնագնաց կայանքի փորձարկումները։ 2024 թվականի սկզբին Ադրբեջանը Սերբիայից հենց 48 միավոր NORA հրետանային ինքնագնաց կայանք էր գնել (արտադրում է «Yugoimport-SDPR» ընկերությունը)։

Ինքնաթիռի հաջորդ կանգառը եղել է Չեխիայում՝ Օստրավայի օդանավակայանում։ Օստրավայից ոչ հեռու գտնվում է չեխական «Excalibur Army» պաշտպանական ընկերության գործարանը, որը DITA 155 մմ-անոց հրետանային ինքնագնաց կայանքներ է արտադրում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: