Քրեական ոստիկանները արտաշատցի տղամարդու տան բակում հայտնաբերել են կանեփի 326 բույս, նաև` մարիխուանա
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արտաշատ քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը տան բակում կանեփ է աճեցնում և թմրամիջոց պատրաստում։ Սեպտեմբերի 15-ին, Տեղեկությունը հաստատվեց. տղամարդու տան բակում՝ ակնհայտ տեսանելի վայրերում դրված էին կանեփի բույսեր և կանեփի չորացված զանգված։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տան բակում հայտնաբերվեց կանեփի 326 բույս: Տանտերը նաև ներկայացրեց 61 գրամ կանեփանման զանգվածով երեք փաթեթ ու հայտնեց, թե մարիխուանան պատրաստել է ինքը` իր օգտագործման համար։
Նախաքննությունը շարունակվում է։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի