Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Հասարակություն

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը հայտարարում է Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման առաջին փուլի ավարտի մասին

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագրի շրջանակում ավարտվեց Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման առաջին՝ վաղ հավաքագրման փուլը։ Այս փուլում ծրագրին միանալու ցանկություն է հայտնել ավելի քան 300 դիմորդ, որոնք, առաջիկայում անցնելով ընտրության ևս մի քանի փուլ, հնարավորություն կստանան դառնալ մեր նոր սերնդի Ուսուցիչ-առաջնորդներ։

Առաջին փուլի՝ հավաքագրման մասնակիցները իրենց մասնագիտությունների շրջանակում ունեցել են հաստիքների ավելի լայն ընտրանի։ Հավաքագրման գործընթացը, սակայն, շարունակվելու է․ ծրագրին դիմելու հնարավորություն կունենան նաև նրանք, ովքեր առաջին փուլում չեն հասցրել ներկայացնել հայտը, բայց ցանկանում են սկսել իրենց կարիերան մեզ հետ, դասավանդել Հայաստանի մարզերում և լրացնել դպրոցներում առկա բազմաթիվ թափուր աշխատատեղերը։

Հայտ կարող են ներկայացնել տարբեր ոլորտների մասնագետներ, նաև ուսանողներ, որոնք ավարտական կուրս են փոխադրվել։ Մանկավարժական կրթություն ունենալը պարտադիր չէ. կարևոր է, որ դիմորդները  պատրաստ լինեն անցնել համապատասխան վերապատրաստում և իրենց փորձն ու գիտելիքները փոխանցել Հայաստանի մարզերի դպրոցների երեխաներին՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը։

Ուսուցիչների հավաքագրման երկրորդ փուլի մեկնարկը նախատեսված է հոկտեմբերի 6-ին, իսկ հայտերի ընդունումը կշարունակվի մինչև մարտ ամիսը ներառյալ։

Ծրագրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել մեր պաշտոնական կայքէջը` https://www.teachforarmenia.org/am/home ։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական ծրագիրը գործում է 2015 թվականից՝ նպատակ ունենալով ապահովել որակյալ կրթություն Հայաստանի բոլոր մարզերում։ Ծրագիրը միավորում է տարբեր մասնագիտությունների երիտասարդ մասնագետների, որոնք պատրաստ են դասավանդելու մարզային դպրոցներում, դառնալու Ուսուցիչ-առաջնորդներ և նպաստելու կրթական հնարավորությունների հավասարեցմանը։ Կազմակերպությունը նաև տրամադրում է մասնագիտական վերապատրաստում և  ֆինանսական աջակցություն՝ զարգացնելու ուսուցիչների առաջնորդական ու համայնքային նախաձեռնությունների կարողությունները։

Միայն 2024 թվականին ծրագրին դիմել է շուրջ 1100 հոգի, որոնցից ընտրվել են ընդամենը 37 մասնակիցներ։ Սեպտեմբերից նրանք իրենց գիտելիքներն ու հմտությունները սկսել են կիրառել Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում։ Ծրագրի գործունեության ընթացքում արդեն ձևավորվել է ավելի քան 450 Շրջանավարտ-դեսպանների համայնք, որոնցից շուրջ 70 տոկոսը ծրագրի ավարտից հետո շարունակում է իր աշխատանքը կրթության ոլորտում՝ շարունակելով ներդրում ունենալ Հայաստանի կրթական զարգացման գործում։