Սիլիկյան թաղամասում երիտասարդին մարմնական վնասվածքներ էր պատճառել 41-ամյա տղամարդը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի:
ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 20-ամյա երիտասարդին սուր կտրող-ծակող առարկայով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել նույն թաղամասի բնակիչ 41-ամյա տղամարդը:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Սեպտեմբերի 17-ին 41-ամյա տղամարդը հայտնաբերվել է։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի