Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան2025 թվականին ՀԾԿՀ-ն սպառողների կողմից ստացել է 3460 դիմում-բողոք, հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող ընկերությունները բյուջե են փոխանցել 10.3 մլրդ դրամ. Մեսրոպ Մեսրոպյան
Մշակույթ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Մարի Հակոբյանը հանդես կգա «Musikverein» համերգասրահի Ոսկե դահլիճում

Վիեննայի «Musikverein» համերգասրահի Ոսկե դահլիճում հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15:30-ին կայանալիք համերգի ժամանակ ելույթ է ունենալու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, թավջութակահարուհի Մարի Հակոբյանը։ Համերգի դիրիժորն է Ալոիս Գլասսները, սոպրանոն՝ Յուրի Պարկը։ Ելույթ են ունենալու Սավարիա սիմֆոնիկ նվագախումբը և Վեբերն կամերային երգչախումբը (Վիեննայի երաժշտական համալսարան)։

Մարի Հակոբյանի համար սա հերթական հրաշալի հնարավորությունն է հանդես գալու հանրահռչակ համերգասրահի բեմում, ելույթ ունենալու փորձառու երաժիշտների հետ, ձեռք բերելու նոր հմտություններ և գիտելիքներ։

Մարին ծնվել է Երևանում։ Թավջութակ նվագել սկսել է 7 տարեկանից Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում՝ Գայանե Ռաֆայելյանի դասարանում: 2019-2022 թթ. ուսանել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցում՝ Գայանե Ռաֆայելյանի դասարանում։ 2022թ.-ին ուսումը շարունակել է Վիեննայի Ամադեուս միջազգային դպրոցում, որտեղի Երաժշտության և արվեստի ինտեգրված ակադեմիայում նաև կրթաթոշակառու է, 2023 թ․-ին՝ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում՝ պրոֆեսոր Շտեֆան Կրոպֆիչի դասարանում՝ բացառիկ շնորհալի ուսանողների ծրագրով։ Անհատական դասեր է վերցրել պրոֆեսոր Դավիդ Գերինգասի մոտ (Բեռլին)։

Մարին մասնակցել է մեկ տասնյակից ավելի մրցույթների և զբաղեցրել մրցանակային հորիզոնականներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Դրանք են՝ «Renaissance International Competition-Festival»՝ առաջին հորիզոնական, «AGBU Discovers talents Music Contest»՝ հատուկ մրցանակ, «PRO ARTISTS INTERNATIONAL MUSIC COMPETITION»՝ 3-րդ հորիզոնական, «GOLDEN CLASSICAL MUSIC AWARDS INTERNATIONAL COMPETITION, NEW YORK»՝ առաջին հորիզոնական, այս մրցույթի շրջանակում ելույթ է ունեցել Նյու Յորքի Քարնեգի համերգասրահում, «INTERNATIONAL MUSIC COMPETITION, PARIS GRAND PRIZE VIRTUOSO»՝ առաջին մրցանակ, որպես մրցանակակիր՝ ելույթ է ունեցել Փարիզի ֆիլհարմոնիկ դահլիճում, «New Names» մրցույթ, «AGBU Discovers Talents» մրցույթ՝ Գրան պրի, «12th Antonio Janigro international cello competition՝ առաջին և հատուկ մրցանակներ, «Gustav Mahler Cello Competition»՝ երկրորդ մրցանակ, «Domenico Savino Competition»՝ առաջին մրցանակ, «8th Stockholm International Music Competition»՝ առաջին մրցանակ, «AGBU Discovers Talents»՝ Գրան պրի, «David Popper International Cello Competition»՝ եզրափակիչ փուլի մասնակցի դիպլոմ, «Amadeus Music and Arts Academy»՝ կրթաթոշակառու, «Music For Future» հիմնադրամ՝ կրթաթոշակառու, «Prof. Dichler Competition»՝ առաջին մրցանակ։

Ներկայումս Մարի Հակոբյանը նվագում է 1961 թվականի Arturo Fracassi թավջութակի վրա, որը նրան առատաձեռնորեն տրվել է Վիեննայի Goh ընտանիքի կողմից:

Թավջութակարուհի Մարի Հակոբյանի և մյուս տաղանդաշատ պատանի երաժիշտների օրինակով տեսնում ենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր հիմնական առաքելությանը՝ կրթել սերունդներին, տալ հնարավորություն հանդես գալ միջազգային բեմերում, ձեռք բերել նոր գիտելիքներ, որոնք կծառայեն նրանց երաժշտական կարիերայի առաջխաղացմանը։ Եվ, իհարկե, սա ևս մեկ առիթ է, որ հանրահռչակ միջազգային բեմից հնչի Հայաստանի անունը։