Արարատում «կիր»-ի գործարանում վերամբարձ կռունկին ամրացված երկաթե զամբյուղից 2 աշխատակիցներ ընկել են
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան գյուղում գործող «Հայասա» գործարանից 2 քաղաքացի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ նշված գործարանից, որը ավելի շատ հայտնի է «կիր»-ի գործարան, «Արտաշատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 64-ամյա Կարապետ Մ.-ն և 64-ամյա Արսեն Ա.-ն։
Տեղում պարեկները ու ոստիկանները պարզել են, որ նշված անձինք այդ գործարանում նոր սարքավորումներ տեղադրելու ժամանակ վերամբարձ կռունկին ամրացված երկաթե զամբյուղի միջից՝ մոտ 6 մետր բարձրությունից վայր են ընկել։
Վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, իսկ մյուսինը՝ միջին ծանրության։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի