Ուկրաինան գիշերը ենթարկվել է ինտենսիվ հրետակոծության. կան զոհեր և վիրավորներ․ Զելենսկի
Ուկրաինան գիշերը ենթարկվել է ինտենսիվ հրետակոծության։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ հարվածներ են հասցվել Դնեպր քաղաքին և շրջակա շրջանին, ինչպես նաև Նիկոլաևի, Չեռնիգովի և Զապորոժիեի մարզերին, ինչպես նաև Պոլտավայի, Կիևի, Օդեսայի, Սումիի և Խարկովի մարզերի համայնքներին։ Գրանցվել է 579 անօդաչու թռչող սարք և ութ բալիստիկ հրթիռ։
Զելենսկին հայտարարել է, որ արդյունքում զոհվել է երեք մարդ, տասնյակները վիրավորվել են։
Դնեպրոպետրովսկի հատուկ գործողությունների խմբի ղեկավարի խոսքով՝ Դնեպրում մեկ մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել։ Հատուկ գործողությունների խումբը հայտնել է, որ Դնեպրում և շրջակա տարածքում մի քանի հրդեհներ են բռնկվել։
Խմելնիցկիի մարզի Դունաևկա համայնքում հրետակոծությունից հետո հրդեհ է բռնկվել։ Ավելի ուշ այնտեղ հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու դի, հայտնել է տեղական հատուկ գործողությունների խմբի ղեկավարը։ Բժշկական օգնության են դիմել ևս երկու տեղացիներ։ Նախնական տվյալներով՝ ավերվել է երկու տուն և վնասվել մոտ 20 շենք։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի