Կայացավ «TrioLab» հայ-ռուսական ներկայացման պրեմիերան
Սեպտեմբերի 20-ին Հայաստանի թատերական գործիչների միության բեմում կայացավ «TrioLab» («Տրիո»Լաբորատորիա) ներկայացումը։ «TrioLab»-ը պիլոտային նախագիծ է, որը կյանքի է կոչվել Ռուսաստանի և Հայաստանի թատերական գործիչների միությունների միջև համագործակցության հուշագրի շրջանակում։ Նախագիծը միավորում է Հայաստանի և Ռուսաստանի նկարիչներին, ռեժիսորներին և դերասաններին։ Վիճակահանությամբ ձևավորվեցին հինգ խումբ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր ստեղծագործական եռյակ՝ նկարիչ, ռեժիսոր և դերասան։ Երեք օրվա ընթացքում նրանք պատրաստեցին մինչև 10 րոպե տևողությամբ մինի-ներկայացումներ, էսքիզներ, ինստալյացիաներ կամ պերֆորմանսներ։ Լաբորատորիայի ընդհանուր թեման որոշվել էր ղեկավարների՝ Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի (ԳԻՏԻՍ) դասախոս և նկարիչ Վիկտորիա Խարխալուպի և երաժշտական թատրոնի ռեժիսոր Ալլա Չեպինոգայի կողմից։ Ընտրվել էր Օվիդիոսի «Մետամորֆոզներ» ստեղծագործությունը՝ որպես փոխակերպումների և նոր աշխարհ ստեղծելու գործընթացի խորհրդանիշ։ Մասնակիցները հնարավորություն ունեին ընտրելու դրվագներ «Մետամորֆոզների» 15 գրքերից։
Նախագիծը դարձավ յուրահատուկ փորձ, որտեղ առաջնային էր վիզուալ գեղարվեստական լուծումը։ Նկարիչների խնդիրը սահմանափակ միջոցներով ստեղծել ոճավորված դեկորացիաներ և զգեստներ, ռեժիսորների խնդիրն էր համադրել ստեղծագործական հայեցակարգը, իսկ դերասանները մարմնավորում էին այդ տեսլականը՝ ներդաշնակորեն ինտեգրվելով նկարչի ստեղծած միջավայրում։ «TrioLab»-ի եզրափակիչ ներկայացումը հանդիսատեսի կողմից ընդունվեց մեծ հետաքրքրությամբ և ջերմ արձագանքով՝ դառնալով հայ-ռուսական ստեղծագործական համագործակցության նոր էջ։





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...