Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Վիդեո

Ես չէի բացառի, որ սա քաղաքական սպանություն է. Չալաբյան

Մի քիչ վաղ է լիակատար որակում տալը, բայց մեր զգացողությունն այն է, որ սա ահաբեկչական գործողություն է, ոչ թե պարզապես սպանություն։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Մերձավանում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային–քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։

«Այն ձեւով, որ տեղի է ունեցել, այսինքն դիմակավորված անձիք, ինքնաձիգերով զինված, կազմակերպված, պատրաստված, հաստատ տեղեկացված, թե ինչ են իրենք անում, սառնասիրտ դաժանությամբ, վերահսկող կրակոցով, որով սպանվել է Վալոդյա Գրիգորյանը, ակնհայտ է, որ սա կազմակերպված գործողություն է, որը հետևը ունի շատ լուրջ հովանավորներ, որոնք իրենց անպատժելիության մեջ են համոզված։

Թեև կարծում եմ, որ ոչ մեկ էլ անպատժելի չի լինելու, և այս հանցագործությունը կբացահայտվի վաղ թե ուշ, և կբացահայտվեն և նրանց հովանավորները, և հովանավորների հովանավորները, թե ովքեր են այս ամեն ինչը դրդել։

Ցավով պետք է ասեմ, որ սա այս քիմերային կեղծ չորրորդ հանրապետության առաջին զոհն էր, մեր ընկեր Վալոդյա Գրիգորյանը։ Առավոտվանից ես անկեղծ ասած իմ տեղը չեմ գտնում, երիտասարդ մարդ, չորս զավակների հայր, հարգված, վաստակած, իր համայնքում սիրված, մարդ, որը ընդհանրապես թշնամիներ էլ չուներ, և որը զոհը գնած ատելության մթնոլորտին, այն ատելության քարոզին, որին մենք ականատես ենք լինում մեր երկրում»,–ասաց նա։

Հարցին՝ սա քաղաքակա՞ն սպանություն է համարում, Չալաբյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում պնդում կատարեմ, բայց ես բոլորովին չէի բացառի, որ այո, սա քաղաքական սպանություն է։ Ի վերջո, հիշեք Վալոդյա Գրիգորյանը ընտրված համայնքապետ է, հանրային և քաղաքական գործիչ է, Ապրելու երկիր կուսակցության անդամ է և այն ձևով, որով սա տեղի է ունենում, սա պատահական չի, մեքենան չի խփել կամ ասենք ինչ-որ մեկը պատահական չի դանակահարել։

Այո, հենց իշխանությունը պետք է կանխեր այսպիսի հանցագործությունները։ Անհասկանալի է, թե ինչպես են մարդիկ ինքնաձիգներով ման գալիս, դիմակներով քայլում քաղաքի փողոցներով, ինքնաձիգներով։ Այստեղ սաղ շրջակայքում տարբեր տեսակ վիդեոխցիկներ են, ինչպե՞ս է, որ ոչ մի վիդեոխցիկ չի ֆիքսել այդ մարդկանց մոտենալը, ինչպե՞ս է, որ ոստիկանությունը չի արձագանքել այդ ամեն ինչին, ինչպե՞ս է, որ ոստիկանության որևէ պարեկախումբ չի մոտեցել այստեղ։ Ամբողջ քաղաքով մեկ ոստիկանություն է վխտում, բայց այն ժամանակ, երբ որ իրենք այստեղ պետք է լինեին, կանխելու այսպիսի հանցագործությունը... Պետք է հաշվի առնել այդ մարդիկ այստեղ թաքնված, երկար ժամանակ սպասել են, մինչև դուրս են եկել զոհերը և նրանց սառնասրտորեն գնդակահարել են։ Ինչպե՞ս է, որ դա ոչ ոք չի տեսել։ Դա էլ է շատ հարցեր առաջացնում։ Այո, մեր զգացողությունը հենց այն է, որ սա հենց քաղաքական ահաբեկչություն է՝ քաղաքական նպատակներով իրականացված։ Բայց սպասենք մինչև քննությունը ամեն ինչ կբացահայտի»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։  Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։