Կատարը կրկնապատկելու է արևային էներգիայի արտադրությունը
Պետական էներգետիկ QatarEnergy ընկերությունը պայմանագիր է կնքել Samsung C&T-ի ճարտարապետա-շինարարական ստորաբաժանման հետ՝ համաշխարհային մասշտաբի նոր արևային էլեկտրակայան կառուցելու համար։ Նախագիծը կիրականացվի Դուխան քաղաքում, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Դոհայից մոտ 80 կմ արևմուտք։
Դուխանի արևային էլեկտրակայանի ընդհանուր հզորությունը մինչև 2029 թ․ կեսերը կհասնի 2000 ՄՎտ-ի, ինչը կրկնապատկելու է Կատարի ներկայիս արտադրական ցուցանիշները արևային էներգետիկայի ոլորտում։ Նախագիծը համարվում է ազգային ռազմավարության առանցքային մաս և զգալի ներդրում է կատարում երկրի վերականգնվող էներգիայի նպատակներին հասնելու գործում։
Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը կայացավ QatarEnergy-ի գլխավոր գրասենյակում։ Միջոցառմանը մասնակցեցին պետնախարար, QatarEnergy-ի գլխավոր տնօրեն Սաադ Շերիդա Ալ-Քաաբին, ինչպես նաև Samsung C&T-ի նախագահ և գլխավոր տնօրեն Սե Չուլ Օ։ Ներկա էին նաև էլեկտրաէներգետիկ ընկերություն Kahramaa-ի ղեկավար Աբդուլա բին Ալի Ալ-Թեյյաբը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Այս պայմանագիրը կարևոր հանգրվան է մեր ջանքերում՝ ուղղված բնապահպանական կառավարմանը, որը նպատակ ունի ապահովելու տնտեսական և սոցիալական զարգացման ու բնության պահպանության միջև հավասարակշռություն՝ ինչպես նախատեսված է Կատարի մինչև 2030 թվականը նախատեսված ազգային զարգացման հայեցակարգում»,– ընդգծեց Ալ-Քաաբին։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի