Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Վիդեո

Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել ՀՖՀՀ-ի դիպլոմների հանձնման արարողությունը

Ս.թ. սեպտեմբերի 16-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում Ֆասթեքսի աջակցությամբ կրկին տեղի է ունեցել «Կոմիտաս» անունը կրող շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։

Այս տարի դիպլոմներ են հանձնվել մարքեթինգի և կառավարման, ինչպես նաև ԻԿՄ, իրավագիտության և ֆինանսների ֆակուլտետների ուսանողներին։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին, շնորհավորելով ուսանողներին ու նրանց ծնողներին, նշեց, որ այս տարվա դիպլոմների հանձնման արարողությունը բացառիկ է, քանի որ այս տարի նշում են համալսարանի 25-ամյակը։ Նա իր խոսքում ասել է. «Ֆասթեքսը ՀՖՀՀ-ի ամենակարևոր և երկարաժամկետ գործընկերից է: Բադալյան եղբայրները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մեր համալսարանի նկատմամբ և կատարել են շատ ներդրումներ: Նրանք ամեն տարի մեզ տրամադրում են կրթաթոշակներ: Ֆասթեքսում աշխատում են ՀՖՀՀ-ի շատ շրջանավարտներ, ովքեր զբաղեցնում են նախագծերի ղեկավարների պաշտոններ և Ֆասթեքսի համար հանդիսանում են շատ կարևոր աշխատակիցներ։ Ես ամենայն անկեղծությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆասթեքսին համատեղ աշխատանքի և Հայաստանին ու հայ երիտասարդությանն իրենց նվիրման համար։

Առջևում սպասվում են ավելի հետաքրքիր համագործակցություններ։ Մեծ հույս ունեմ ապագայում ավելի ամրապնդել մեր գործակցությունը՝ շատ կարևոր թեմաների շրջանակում, ինչպիսին են արհեստական բանականությունը, բլոքչեյնը։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ ձեր նվիրվածության և վստահության համար»:

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի խորհդի անդամ Վախթանգ Աբրահամյանը հանդես է եկել ելույթով․ «Մեզ համար կրթությունը ոչ միայն արժեք է, այլև ներդրում ապագայում։ Վստահ ենք, որ գիտելիքը մեր ժամանակների ամենահզոր արժույթն է։ Հենց կրթությունն է, որը թույլ է տալիս արարել, ստեղծել և այսօրվա  մարտահրավերները վերափոխել  վաղվա հնարավորությունների», - իր խոսքում նշել է նա։

Հիշեցնենք, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2021 թ-ից սկսած աջակցում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման միջոցառմանը: Ֆասթեքսի հիմնադիր Վիգեն Բադալյանը հանդիսանում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Ընկերությունների խումբն ամեն տարի կրթաթոշակներ է հատկացնում ինչպես համալսարանի ուսանողներին, այնպես էլ ասպիրանտներին։ 2020 թ-ին ընկերությունների խումբը ճանաչվել է երկրորդ գործատուն` համալսարանի շրջանավարտների ներգրավվածության ցուցանիշով: Ընկերությունը հանդիսանում է համալսարանի թոփ գործատուներից և այս պահին Ֆասթեքսում աշխատում է ՀՖՀՀ-ի ավելի քան երեսուն շրջանավարտ։ Բացի այդ, Ֆասթեքսը մշտապես մասնակցություն է ունենում ՀՖՖ-ի աշխատանքի տոնավաճառներին։  Համալսարանի ուսանողները պարբերաբար հանդիպումներ են ունենում Ֆասթեքսի թիմերի հետ։ Արդեն կայացել է երկու հանդիպում Ֆասթեքսի իրավաբանկան բաժնի հետ։ Մասնագետները անդրադարձել են աշխատանքին վերաբերող մանրամասներին, կիսվել իրենց փորձով։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով

Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Yo Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների

զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին: