Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան2025 թվականին ՀԾԿՀ-ն սպառողների կողմից ստացել է 3460 դիմում-բողոք, հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող ընկերությունները բյուջե են փոխանցել 10.3 մլրդ դրամ. Մեսրոպ Մեսրոպյան
Մշակույթ

Ցե-Կվադրատ Ամպեգան սատարում է «Ծնվել եմ Արցախում» ծրագրին

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրին միացավ նոր գործընկեր և աջակից՝ Ցե-Կվադրատ Ամպեգա կենսաթոշակային ակտիվների կառավարիչ ընկերությունը։ Ընկերությունը, հավատարիմ մնալով իր արժեքներին և երկարաժամկետ տեսլականին, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում կարևոր աջակցություն է ցուցաբերում Արցախի պատանի երաժիշտների կրթության և մշակութային զարգացման գործում։

Ցե-Կվադրատ Ամպեգան իր աջակցությամբ նպաստում է տեղահանված երիտասարդների մասնագիտական կրթությանը՝ հնարավորություն ընձեռելով նրանց շարունակելու երաժշտական ուղին, հարստացնելու փորձառությունը և քայլ առ քայլ հասնելու միջազգային բեմեր։

«Կրթության մեջ ներդրումը ամենակայուն և հեռանկարային ներդրումն է։ Այս պատանիները ոչ միայն իրենց տաղանդով են ներկայացնում հայկական մշակույթը, այլև ապացուցում են, որ գիտելիքն ու արվեստը կարող են հաղթահարել ամենադժվար իրավիճակները», - նշել է Իրինա Սահակյանը Ցե-Կվադրատ Ամպեգայի նախագծերի և հաղորդակցությունների մենեջերը։

Ի պատասխան 2023 թվականի տեղահանության, «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը սկսվեց որպես հնգամյա նախաձեռնություն՝ ներառելով 23 երիտասարդ երաժիշտների, ովքեր այսօր շարունակում են կրթությունն ու մասնագիտական զարգացումը Հայաստանի լավագույն մասնագետների ղեկավարությամբ, մասնակցում են համերգների, վարպետության դասերի և միջազգային նախագծերի։

Յուրաքանչյուր նոր գործընկեր «Ծնվել եմ Արցախում» ծրագրի համար միայն ֆինանսական աջակից չէ․ նա դառնում է վստահության և հույսի աղբյուր պատանի երաժիշտների համար։ Երբ երիտասարդները տեսնում են իրենց կողքին կանգնած մարդկանց ու կազմակերպություններին, որոնք հավատում են նրանց ճանապարհին` ավելի մեծ ուժով և ոգեշնչմամբ են շարունակում իրենց առաջընթացը։ Ցե-Կվադրատ Ամպեգայի ներգրավվածությունը ծրագրում վկայում է այնպիսի գործընկերության մասին, որը կիսում է նույն արժեքները և խորապես հավատում է կրթության ու արվեստի վերափոխող ուժին։

«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը շարունակում է իր առաքելությունը՝ հնչեցնելով Արցախի երիտասարդների ձայնը երաժշտության միջոցով և գործելով նրանց մշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ։

--

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը UNICEF-ի ազգային դեսպան, դիրիժոր Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության մասին.

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն է, որի նպատակը Հայաստանում միջազգային լավագույն փորձին համահունչ ակտիվների կառավարման բարձրակարգ ծառայությունների մատուցումն է։ Ընկերությունը կառավարում է ավելի քան 600 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի ակտիվներ շուրջ 440 հազար մասնակիցների համար։
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին և հանդիսանում է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-QUADRAT Investment AG) և գերմանական «Ամպեգա ասեթ մենեջմենթ» (Ampega Asset Management GmbH)` «Տալանքս ԱԳ գրուփի» (Talanx AG Group) անդամ ընկերության համատեղ ձեռնարկություն։