Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Սեպտեմբերի 26-30-ը, Երևանի Կինոգործիչների միության դահլիճում, Ucom ընկերության աջակցությամբ անցկացվեց «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Այս տարի այն կրում էր «Համակեցություն մարդկանց և բնության միջև» խորագիրը՝ շեշտադրելով մարդու և բնության համակեցության հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները։

Փառատոնի փակման արարողությունը կայացավ սեպտեմբերի 30-ին, որի ընթացքում հայտարարվեցին մրցութային անվանակարգերի հաղթողները։ Այս տարվա փառատոնի հաղթող ֆիլմերն են․

Լիամետրաժ ֆիլմեր մարդ և բնություն համակեցության մասին անվանակարգ․ հաղթող ֆիլմ՝ Վայրի կանչը Ռեժ.՝ Ասգեյր Հելգեստադ, Նորվեգիա (A Call From the Wild Dir.: Asgeir Helgestad, Norway), ժյուրիի հատուկ հիշատակում՝ Վերադարձնել նրանց տուն Ռեժ.՝ Այվան Մակդոնալդ, Այվի Մակդոնալդ, Դանիել Գլիք, ԱՄՆ (Bring Them Home Dir.: Ivan MacDonald, Ivy MacDonald, Daniel Glick, USA), Կարճամետրաժ ֆիլմեր մարդ և բնություն համակեցության մասին անվանակարգ․ հաղթող ֆիլմ՝ Փոստով պատվիրած թագուհի Ռեժ.՝ Լյուկ Փերդի, Միացյալ Թագավորություն (Mail Order Queen Dir.: Luke Purdye, United Kingdom), ժյուրիի հատուկ հիշատակում՝ Արտեմիս Ռեժ.՝ Մարտեյն Վելդհոեն, Նիդերլանդներ, (Artemis Dir.: Martijn Veldhoen, Netherlands),  Ջոն Բըրթոնի անվան մրցանակ՝ ֆիլմեր բնապահպանների մասին անվանակարգ․ հաղթող ֆիլմ՝ Կրիաներով քայլողը Ռեժ.՝ Տայրա Մալանի, Հնդկաստան (Turtle Walker Dir.: Taira Malaney, India), ժյուրիի հատուկ հիշատակում՝  Կարմիր ցուցակ Ռեժ.՝ Ռոս Պիերսոն, Միացյալ Թագավորություն (The Red List Dir.: Ross Pierson, United Kingdom)։

«Ucom-ում մենք հավատում ենք, որ նման նախաձեռնությունները ոչ միայն բարձրացնում են հանրային իրազեկվածությունը, այլև նպաստում են մեր երկրի ու մոլորակի բնական ժառանգության պահպանմանը։ Մենք ուրախ ենք լինել այս գործընթացի մի մասը և շարունակել մեր ներդրումը կանաչ ու կայուն ապագայի կառուցման գործում», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս մի քանի օրվա ընթացքում ցուցադրվեցին տարբեր երկրների առաջատար ֆիլմեր, որոնք բացահայտում էին «Մարդու և բնության համակեցություն» թեման իր բազմաշերտությամբ։ Բացի ֆիլմերից, միջոցառումները ևս մեկ անգամ ընդգծեցին, թե որքան կարևոր է պահպանել այս հավասարակշռությունը ժամանակակից աշխարհի մարտահրավերների պայմաններում», – ասել է փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Այս տարի փառատոնը մեկ հարկի տակ համախմբեց հազարավոր այցելուների՝ դառնալով ևս մեկ կարևոր քայլ դեպի ավելի գիտակցված և կանաչ ապագա։ Ֆիլմերի ցուցադրություններին զուգահեռ կազմակերպվեցին թեմատիկ քննարկումներ և հանդիպումներ՝ նպաստելով գիտելիքների ու փորձի փոխանակմանը։ Փառատոնի ամենավառ պահը դարձավ վտանգված կենդանիներին նվիրված դիմակահանդես-շքերթը, որն անցավ քաղաքի կենտրոնական փողոցներով՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության կարևորությունը և հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը։

«Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։