Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Ժամանց

«Կանացի, կրքոտ և սեքսուալ տեսահոլովակ է, բայց չափը չեմ ացնել». Իվետա Մուկուչյանը՝ «AY AY AY» նոր տեսահոլովակի մասին

Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակը՝ «AY AY AY»-ը մի քանի օրում հավաքել է գրեթե 400 հազար դիտում և հավակնում է դառնալ այս աշնան գլխավոր հիթերից մեկը՝ ամառային տրամադրություն փոխանցելով։ Համացանցում մեծ քննարկում են առաջացրել նաև Իվետայի կերպարները, որոնց հեղինակը հենց երգչուհին է:

Այս մասին Tert.am.Life-ի հետ զրույցում ասաց Իվետան:

«Իհարկե, ունեմ թիմ, և ինձ հետ է միշտ Լիլիթ Ղազարյանը, սակայն այս բոլոր կերպարները ստեղծվում են իմ գաղափարների հիման վրա։ Օրինակ՝ շագանակագույն կերպարը ստանալու համար օգտվեցի իմ վինտաժ հագուստների պահեստից, շատ եմ սիրում հագուստը փոփոխելու գործընթացը։ Դե էլ ի՞նչ ինձ բնորոշ կերպար առանց ավանդական բոդիի։ Այդ հարցում չկատարեցի որևէ փոփոխություն, սա իմ իմիջի մի մասն է: Հատուկ ոչինչ չեմ անում»,-նշեց երգչուհին: 

Նա անդրադարձավ նաև տեսահոլովակի համարձակությանը՝ հավելելով․ «Կարծում եմ՝ չափը չեմ ացնել։ Ներկայացրել ենք կանացի, կրքոտ և սեքսուալ տեսահոլովակ, բայց սահմանը չենք անցել։ Առհասարակ, բոլոր մարդկանց տրված է ընտրելու հնարավորություն՝ դիտել, լսել կամ հակառակը»,- Tert.am.Life-ի հետ զրույցում անկեղծացավ երգչուհին:

Նշենք, որ օրերս երգչուհին տեղադրել էր նաև backstage կադրեր՝ ներկայացնելով 2 օր տևած նկարահանումների ուրախ դրվագները: 

Հավելենք, որ «AY AY AY» տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը։ Երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, խոսքերի հեղինակ՝ Գրիգոր Կյոկչյանը, իսկ գործիքավորումը կատարել է Արթուր Արմենին։