Հզորացնելով հայ տաղանդների հաջորդ սերնդին. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի առաջին համերգը ԱՄՆ-ում
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հոկտեմբերի 18-ին առաջին անգամ կներկայանա ԱՄՆ-ում՝ Բոստոնի Scottish Rite Museum and Library-ի համերգասրահում, որտեղ համերգային ելույթներով հանդես կգան Հիմնադրամի կրթաթոշակառուները։ Համերգը կազմակերպվում է Friends of Armenian Culture Society (FACS)-ի հետ համագործակցությամբ և հանդիսանալու է մեծ մշակութային իրադարձություն՝ ներկայացնելով Հայաստանի վառ երիտասարդ երաժիշտներին և միավորելով սփյուռքի հայ համայնքին՝ աջակցելու հայ տաղանդավոր երեխաների հաջողությանը և ապագայի կերտմանը:
Բեմ դուրս կգան Հիմնադրամից տաղանդաշատ պատանիներ, ովքեր արդեն իսկ միջազգային բեմերում հաստատել են իրենց տեղը՝ դառնալով Հայաստանի նոր երաժշտական սերնդի դեսպանները։ Նրանց կատարմամբ կհնչեն Բեթհովենի, Շոպենի, Լիստի, Ռախմանինովի, Բաբաջանյանի, Խաչատրյանի և Սեն-Սանսի ստեղծագործությունները։ Բոստոնում առաջին անգամ կներկայացվեն նաև երկու հայ կոմպոզիտորների՝ Յուրի Գևորգյանի Սերենադը սաքսոֆոնի համար և ամերիկաբնակ հայազգի երիտասարդ սերնդի կոմպոզիտոր Առնո Մելքոնյանի «In memory of Artsakh» ստեղծագործությունը դաշնամուրի համար, որը հանդիսատեսին կներկայացնի հենց կոմպոզիտորը։ Այս ստեղծագործությունները առաջին անգամ կհնչեն Բոստոնում:
Համերգային երեկոյին իր ողջույնի խոսքով հանդես կգա Նյու Ինգլանդի կոնսերվատորիայի լարային և դաշնամուրային կամերային երաժշտության ամբիոնի վարիչ, ջութակահար/ալտահար Արա Գրեգորյանը:
Այս բարեգործական համերգը միաժամանակ կլինի երաժշտական տոն և կարևոր ներդրում Հայաստանի երիտասարդների ապագայի համար: Համերգից ստացված հասույթը ամբողջությամբ կուղղվի Հիմնադրամի կրթական ծրագրին` ապահովելու հայ տաղանդավոր երեխաների շարունակական բարձրորակ կրթությունը, մասնագիտական աջակցությունը և Հայաստանի ներկայացումը համաշխարհային բեմերում:
Տոմսերի արժեքը՝ 50–75 ԱՄՆ դոլար մեծահասակների համար և 25 ԱՄՆ դոլար ուսանողների համար։ Համերգից հետո հյուրերը հրավիրված են մասնակցելու ընդունելության, որտեղ հնարավորություն կունենան հանդիպելու երիտասարդ տաղանդավոր երաժիշտների հետ և ծանոթանալու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գործունեությանն ու առաքելությանը։
Տոմսերի վաճառքի և տեղեկությունների համար՝ https://tinyurl.com/MusicForFutureConcert
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019թ.-ին Մաեստրո Սերգեյ Սմբատյանի կողմից և արդեն դարձել է կարևոր կրթական կենտրոն Հայաստանում։ Հիմնադրման օրվանից ի վեր այն աջակցել է 80-ից ավելի պատանի երաժիշտների մասնագիտական կայացմանն ու զարգացմանը, ովքեր պատվով ներկայացնում են Հայաստանը բազմաթիվ միջազգային փառատոններում և մրցույթներում: Հիմնադրամի տաղանդավոր պատանիները ընդունվել են աշխարհի առաջատար երաժշտական ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ Վիեննայում, Քյոլնում, Լոնդոնում, Դետմոլդում, Ցյուրիխում, Զալցբուրգում՝ ամրապնդելով Հայաստանի հեղինակությունը դասական երաժշտության աշխարհում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի