Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտումՊինդ մնացե՛ք, Տեր Ռուբեն, Սահմանադրությունը, օրենքը և ամենակարևորը՝ Աստված, Ձեր թիկունքին են․ Էդմոն Մարուքյան Panasonic ընկերությունը առաջին անգամ գրասենյակում թափանցիկ արևային վահանակներ տեղադրելը վստահել է սովորական շինարարներինՎրաստանի տարածքային ջրերում Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավ է կալանավորվել․ կապիտանը Թուրքիայի քաղաքացի էԳևորգ, դու էս ինչքան ես սուտ խոսում․ Ալիկ ԱլեքսանյանԳիտնականները հայտնաբերել են նեյրոնային ազդանշաններ, որոնք կանխատեսում են մարդու դեմքի արտահայտությունըՉինաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է Վենեսուելայի նավթի հետ կապված խնդիրների մասին Մակրոնը Ֆրանսիայի քաղաքական ուժերին է ներկայացրել Ուկրաինայում 6000 զինվորականների տեղակայման ծրագիրըՁնե արմագեդոն. Մոսկվայում վերջին 56 տարվա ընթացքում ռեկորդային քանակով ձյուն է տեղացելԿրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվելՆարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը ՀՀ վարչապետի վարքագիծը չունի որևէ իրավական կամ բարոյական հիմնավորում․ մեզ մնում է ապավինել միայն Աստծուն և դատարաններին․ Ռոբերտ ԱմստերդամՀԷՑ ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը նախազգուշացնում է. Փաշինյանն ընտրություններից հետո բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագինը«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելDior-ը դասականներին նրբագեղություն է հաղորդում՝ ստեղծելով Lady Dior, Book Tote և Bow Bag պայուսակների նոր տարբերակներըՌուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ ՄեդվեդևTCL-ը՝ Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի համաշխարհային գործընկեր Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնությունՄբապեն Սաուդյան Արաբիայում է․ ֆրանսիացին «Էլ Կլասիկոյից» առաջ գրառում է կատարել Եկեղեցու պառակտումը կարող է ծանր հետևանքներ ունենալ․ Ավետիք Չալաբյան
Վիդեո

Տարեկան 7000 մարդու ձերբակալում են Հայաստանում, իսկ 2018–ին ընդամենը 900 հոգի էր ձերբակալվել. Նարեկ Կարապետյան



Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է, քանի որ հայ ազգը չունի բնական մղում դեպի հանցագործությունները. Եթե մենք համեմատենք 2018 թվականին և հիմա, առանձնապես ծանր հանցագործություն ների թիվը աճել է 10 անգամ։ Այս մասին իր ուղերձում նշել է «Մեր ձեւով» արժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես ունեմ իմ կարծիքը, թե ինչու է դա տեղի ունեցել և ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Իմ կարծիքն այն է, որ մեր ամբողջ ուժային կառույցների պոտենցիալը ուղղորդվում է քաղաքականապես ոչ իշխանական ուժերի, գործիչների, գործարարների և մարդկանց դեմ։ Մինչև 2018 թվականը յոթ տարվա ընթացքում Հայաստանում եղել էր 100,000 հանցագործություն։ 2018 թվականից մինչև այսօր Հայաստանում 220,000 հանցագործություն է տեղի ունեցել, բացվել է քրեական վարույթ։

Մեր օպոնենտները կասեն, որ այդ քրեական վարույթները նրա համար են ստեղծվել, որ կոռուպցիայի դեմ պայքար է։ Տարվա կտրվածքով, օրինակ, 2024 թվականին, քրեական վարույթների ընդամենը մեկ տոկոսն է հակակոռուպցիոն, այսինքն ի՞նչ է կատարվում Հայաստանում, եթե դու, օրինակ, ապրում ես Վայքում, ակտիվ գործարար ես, բայց ունես ընդդիմադիր հայացքներ, մեկ էլ մի օր հայտնվում է մի ՔՊ-ական, ով 100%  դիմելու է դատախազին և ասի, որ քո տարածքի այն չորս մետրը, որ դու ունեցել ես, ինչ-որ պրոբլեմ ունի և դրա վրա բացվի քրեական վարույթ։

Այսպիսի քրեական գործերը հարյուրավոր են և հիմնական նպատակը, որպեսզի ընդդիմախոսներին լռեցնեն։

Բազում են դեպքերը այս վերջին ժամանակները, երբ մենք տեսնում ենք, թե ինչքան վենդետաներ կան, ինչքան սպանություններ կան մեր երկրում և հիմնական պատճառը ուժային կառույցների չզբաղվելն է այդ գործերով, այլ նրանք զբաղվում են, օրինակ, Էջմիածնի ընտրություններով։

Մյուս հարցը բերդերի և կալանավորված մարդկանց վիճակն է։ Վերջին յոթ տարում ձերբակալվածների թիվը մեր երկրում աճել է յոթ անգամ, տարեկան 7000 մարդու ձերբակալում են Հայաստանում, իսկ 2018 թվականին իրենց առաջին տարում ընդամենը 900 հոգի էր ձերբակալվել։

Մեզ ցույց են տալիս երկաթե մանդատ, անգամ աշխատանքային ժամին աշխատանքային նկար են գցում երկաթե մուրճը նկարի մեջ, դա երկաթե մուրճ չի, դա ձեռնաշղթաներ են հայ ժողովրդի համար։

Եթե մենք ևս հինգ տարի այս մարդուն պահենք, ինձ թվում է տասնյակ հազարավոր նոր մեր հայրենակիցներ իրենց ձեռքերին ունենալու են այդ ձեռնաշղթաներ։ Վստահեցնում ենք ձեզ, որ հավասարակշռված կառավարությունը իր հիմնական գործունեությունը, հիմնական աշխատանքը տանելու է ազատություն ապահովելու վրա, օրինականություն ապահովելու վրա, ուժային կառույցները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործունեությամբ և կզբաղվեն»։