Հռոմի պապը խստորեն քննադատել Է ԱՄՆ-ին՝ ներգաղթյալների նկատմամբ «անմարդկային» վերաբերմունքի համար
Հռոմի պապ Լևոն XIV-ը երեքշաբթի օրը ամենախիստ քննադատությունն է հնչեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ ներգաղթային քաղաքականության հասցեին՝ հարցադրում անելով, թե արդյոք այն համապատասխանում է Կաթոլիկ եկեղեցու աբորտների դեմ ուղղված ուսմունքներին, հայտնում է «Reuters»-ը։
«Ով էլ որ ասի, թե ես դեմ եմ աբորտներին, բայց համաձայն եմ Միացյալ Նահանգներում ներգաղթյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին, չգիտեմ՝ նա կյանքի կողմնակից է, թե ոչ», - լրագրողներին ասել է Պապը՝ Կաստել Գանդոլֆոյի իր նստավայրի դիմաց։
Կաթոլիկ եկեղեցու այն դիրքորոշումը, որ կյանքը սուրբ է բեղմնավորումից մինչև բնական մահ ընկած հատվածում՝ այս 1․4 միլիարդ անդամ ունեցող դավանանքի ամենաուժեղ ուսմունքներից մեկն է:
ԱՄՆ-ից առաջին Հռոմի Պապը՝ Լևոնը պատասխանել է ամերիկացի լրագրողի հարցին, որը հետաքրքրված էր երկրի քաղաքականությամբ։ Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը ընտրվել է իր բազմաթիվ խոստումների հիման վրա, այդ թվում՝ հանցագործ անօրինական ներգաղթյալների արտաքսման վերաբերյալ։
«Նա կատարում է ամերիկացի ժողովրդին տված իր խոստումը»,- հայտարարել է մամուլի քարտուղար Էբիգեյլ Ջեքսոնը։
Մայիսին՝ հանգուցյալ Հռոմի Ֆրանցիսկոս Պապին փոխարինելու համար ընտրված Լևոնը, ցուցադրել է շատ ավելի զուսպ վարվելաոճ, քան իր նախորդը, ով հաճախ էր քննադատում Թրամփի վարչակազմը։
Հռոմի պապին հարցրել են Չիկագոյի արքեպիսկոպոսության որոշման մասին՝ Իլինոյսի սենատոր Դիկ Դուրբինին պարգևատրելու վերաբերյալ, ով դեմոկրատ է և աջակցում է աբորտի իրավունքներին։
Այս քայլը բուռն քննադատության է արժանացել պահպանողական կաթոլիկների, այդ թվում՝ մի քանի ամերիկացի եպիսկոպոսների կողմից։
«Շատ կարևոր է գնահատել սենատորի կատարած ընդհանուր աշխատանքը»,- ասել է Հռոմի պապը։ «Ես հասկանում եմ դժվարությունները և լարվածությունը, բայց կարծում եմ, ինչպես ինքս ասել եմ անցյալում, կարևոր է դիտարկել այն բազմաթիվ հարցերը, որոնք կապված են այն բանի հետ, ինչ սովորեցնում է Եկեղեցին։ Նա, ով ասում է, թե ես դեմ եմ աբորտներին, բայց միևնույն ժամանակ կողմ եմ մահապատժին, իրականում կյանքի կողմնակից չէ»։




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը