Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Հասարակություն

«ԴիջիԹեք 2025»-ն անակնկալներ է խոստանում

Տարվա կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությանը՝ «ԴիջիԹեք 2025»-ին մնացել են հաշված օրեր։ Այս տարի առաջին անգամ այն կանցկացվի անդադար՝ երեք օր, երեք գիշեր ձևաչափով՝ «Գիշեր-ցերեկ ԴիջիԹեք» սկզբունքով՝ հոկտեմբերի 10-12-ը։ Ցերեկային ժամերին բիզնես հատվածն է՝ ավանդական ցուցահանդեսով և կոնֆերանսով, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ աննախադեպ մշակութային ծրագիր՝ Տիգրան Համասյանից մինչև Մուրկոֆ։

40 000 այցելու շուրջ 20 երկրներից, համաշխարհային համբավով ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդ, 250 առաջատար ընկերություն՝ ցուցահանդեսային հատվածում․ այսպիսին է տեխնոլոգիական տոնի կանխատեսումը։ Արդեն 20-րդ անգամ անցկացվող հոբելյանական միջոցառման կազմակերպիչը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) է։

«Տարվա ամենասպասված և ազդեցիկ տեխնոլոգիական միջոցառումը՝ «ԴիջիԹեք 2025»-ը իր 20-ամյակի շրջանակում խոստանում է նոր բարձունքներ։ Այսօր արդեն ազդարարում ենք «ԴիջիԹեք 2025»-ի մեկնարկը և ևս մեկ անգամ փաստում, որ Երևանը շարունակում է դիրքավորվել որպես տեխնոլոգիական առաջատար կենտրոն տարածաշրջանում։ Քաղաքապետարանի համար կարևորագույն ռազմավարական ուղղություններից մեկն է Երևանը դարձնել ժամանակակից և նորարար, տեխնոլոգիապես գրավիչ քաղաք»։ - «ԴիջիԹեք 2025»-ին նվիրված ասուլիսի ընթացքում իր խոսքում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանն ասուլիսի ընթացքում ներկայացրեց կոնֆերանսի խոսնակների անունները։ Նա նշեց, որ խոսնակների թվում են NVIDIA ընկերություն փոխնախագահ Րև Լեբարեդյանը (ԱՄՆ), Oculus ընկերության համահիմնադիր, Բերքլիի համալսարանի պրոֆեսոր Ջեք Մաքքոուլին (ԱՄՆ), Moderna ընկերության համահիմնադիր և նախագահ,  Flagship Pioneering ընկերության հիմնադիր, տնօրեն Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) և համաշխարհային հռչակ ունեցող բազմաթիվ այլ տեխնոլոգիական առաջնորդներ։  

«Այս տարի ունենալու ենք երեք ձևաչափ՝ մեր դասական սիրված ցուցահանդեսը՝ տեխնոլոգիական էքսպոն, կոնֆերանսը, որտեղ 100-ից ավելի տեխնոլոգիական առաջնորդներ կլինեն, ինչպես նաև աշխատարաններ մեր խոսնակների կողմից։ Այս երեք օրերին Երևանը դառնալու է տեխնոլոգիական աշխարհի կենտրոնը։ Տոկիոյից մինչև Սան Ֆրանցիսկո, Բոստոն, Նյու Յորք, Փարիզ, Սիդնեյ․ բոլոր քաղաքներից ունենք բանախոսներ, ներկայացուցիչներ, պատվիրակություններ»,-նշեց Սարգիս Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այս տարի «ԴիջիԹեք 2025»-ը համագործակցում է «Rambalkoshe»  համայնքի հետ, որն իր հանրահայտ «DZEN» փառատոնը այս տարի բերում է «ԴիջիԹեք»․ ելույթ են ունենալու աշխարհահռչակ դիջեյներ, ինչպես նաև համերգով հանդես կգա Տիգրան Համասյանը՝ երեք այլ աշխարհահռչակ երաժիշտների հետ նույն բեմում։ «ԴիջիԹեք 2025»-ի ընթացքում նախատեսվում են նաև մարզական ուշագրավ միջոցառումներ՝ յոգա, վազք և այլն։

Նշենք, որ «ԴիջիԹեք 2025»-ի ինստիտուցիոնալ աջակիցներն են Երևանի քաղաքապետարանը և ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս ԲՏԱ նախարարության։

Այս տարվա «ԴիջիԹեքի» հիմնական շեշտադրումները՝ և՛ ցուցահանդեսային, և՛ աշխատաժողովային հատվածներում հասցեագրելու են արհեստական բանականության, վենչուրային կապիտալի և տեխնոլոգիական ընկերությունների առաջանցիկ աճի խնդիրներն ու մարտահրավերները: 20-րդ հոբելյանը խոստանում է միջոցառումների և իրադարձությունների աննախադեպ խտություն:

«ԴիջիԹեք2025»-ի գործըներներն են Team Telecom Armenian-ն, Inecobank-ը, Ameriabank-ը, Picsart-ը, Telcell-ը և EU4Innovation East-ը։    

Առաջին «ԴիջեԹեքն» անցկացվել էր 2005 թվականին։ Այն մտահղացրել և իրագործել էր տեխնոլոգիական համայնքի անվերապահ առաջնորդ, Առաջատար տեխնոլոգիաների ձեխնոլոգիաների միության երկարամյա տնօրեն լուսահոգի Կարեն Վարդանյանը։