Վարդան Ջհանյան. Հանքարդյունաբերության ոլորտը ՀՀ-ում 5-6 տարում կարող է կտրուկ ավելացնել արտահանման ծավալները
Հանքարդյունաբերությունը եւ վերականգնվող էներգետիկան ապագայի համաշխարհային տնտեսության հիմքն են, իսկ հանքարդյունաբերությունը՝ Հայաստանի տնտեսության ողնաշարը։ Այս մասին հոկտեմբերի 3-ին «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ հայտնեց Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության ղեկավար եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։
Նա նշեց, որ Հայաստանում արդյունահանվող հիմնական մետաղների՝ պղնձի, մոլիբդենի եւ ոսկու պահանջարկը համաշխարհային տնտեսությունում միայն կաճի։ Նրա խոսքով՝ պղնձի կարեւորությունը կդառնա ավելի մեծ, քան նավթինը, եւ տնտեսապես նավթի դարաշրջանը կտեղափոխվի պղնձի դարաշրջան։
Ջհանյանը նշեց, որ մոտավորապես մեկ-երկու տասնամյակից պղնձի համաշխարհային շուկան կգերազանցի նավթի շուկան, մոլիբդենի պահանջարկը նույնպես կաճի, իսկ ոսկին շարունակում է ցուցադրել իր անփոխարինելիությունը։
«Միայն այս երեք մետաղների (պղինձ, մոլիբդեն եւ ոսկի) շնորհիվ Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը կարող է 5-6 տարվա ընթացքում ապահովել ավելի քան 3 միլիարդ դոլարի արտահանում։ Սա ավելին է, քան Հայաստանի ամբողջ արտահանման ծավալը 2021թ․։ Մեր ոլորտն ունի այնպիսի հսկայական արտահանման ներուժ, ինչպիսին չունի Հայաստանի ոչ մի այլ ոլորտ»,- նշել է նա։
Ըստ նրա՝ ճիշտ մոտեցման դեպքում կարելի է հասնել դրական առեւտրային հաշվեկշռի, որը կհանգեցնի բարձր տնտեսական ցուցանիշների եւ բնակչության բարեկեցության աճի։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի