Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմը
Ժամանց

«Չհիվանդանալու հարցում ինձ փրկեց կեղծամս». Ռոզի Ավետիսովան՝ «Mallորվածը» ֆիլմի մասին

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի նոր՝ «Mallորվածը» ֆիլմում, Ռոզի Ավետիսովան հանդես է գալիս մի կերպարով, որը տարբերվում է նրա նախորդ դերերից։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ համագործակցության առաջարկը ստացել է հենց ռեժիսորից․ «Գոռի հետ մեր խոսակցությունները ֆիլմի շուրջ հիմնականում սկսվում են մազերից, շատ ծիծաղելի է այդ փաստը, բայց այդպես է, ապա արդեն ծանոթացա սցենարին»։

Ավետիսովայի խոսքով՝ հայկական կինոյում տոնական ու ամանորյա ֆիլմերի բաց կա, և այս սցենարը թույլ է տալիս լրացնելու այդ բացը:

«Սցենարին ծանոթանալուց հետո անմիջապես այն պատկերացրել եմ: Շատ ուրախ եմ, որ հենց այս կերպարն եմ մարմնավորում և հենց այս սցենարով, որովհետև ինձ համար շատ հետաքրքիր էր հերոսուհուս բնավորությունը»,- անկեղծացավ դերասանուհին:

Ֆիլմի ընթացքում Ռոզիի գործընկերը Գրիգոր Դանիելյանն է։

«Սա մեր առաջին համագործակցությունն էր, և ամեն ինչ շատ հեշտ ստացվեց թե՛ հրապարակում, թե՛ կադրում և թե՛ կադրից դուրս։ Մենք բավական ծանր պայմաններում ենք աշխատել (եղանակային և ժամային), սակայն Գրիգորի թեթևությունն ու հումորը թույլ էին տալիս, որ նկարահանումներն անցնեն հաճելի մթնոլորտում»,- ընդգծեց նա։  

Ավետիսովայի խաղընկերն է նաև Լեո Մկրտչյանը։ Վերջին տարիներին դերասանուհին հաճախ է երեխաների հետ հայտնվում թե՛ թատրոնում, թե՛ կինոյում, և ինչպես ինքն է նշում, միշտ հաջողակ է եղել խաղընկերների հարցում․ «Լեոն բացառություն չէր։ Նա լուրջ պատրաստված էր գալիս նկարահանումների, իսկ իր պրոֆեսիոնալ մոտեցումը միայն հարստացնում էր աշխատանքը: Լեոն չէր օգտվում այն փաստից, որ ինքը երեխա է»:

Նկարահանումների բարդությունների մասին հիշելիս դերասանուհին նշեց. «Դժվար էր, հատկապես երբ «ցրտադիմացկուն» մարդ չես, բայց ինձ շատ փրկում էր իմ կեղծամը: Եթե անկեղծ լինեմ, սկզբում կարծում էի, որ կեղծամով երկար նկարահանումները (10-12 ժամ) դժվար են լինելու։ Բայց հետո պարզվեց՝ հենց կեղծամն էլ փրկեց ինձ մրսածությունից, գուցե հիվանդությունից: Այդ փորձությունները թիմով միասին հաղթահարելը դարձավ շատ հիշարժան»,-պատմեց դերասանուհին։

Ավետիսովայի խոսքով՝ առանձնահատուկ էին հատկապես դրսի ակտիվ տեսարանները․ «Այդ օրերին ամեն ինչ թվում էր շատ ծանր, բայց հիմա արդեն մեծ ջերմությամբ ու կարոտով եմ հիշում։ Երբ նման փորձառություն ես անցնում թիմով, հետո այն դառնում է քո թանկ հիշողություններից մեկը»։ Չնայած ֆիլմի՝ ամանորյա թեմատիկային, Ռոզի Ավետիսովան համոզված է, որ այն կարելի է դիտել տարվա ցանկացած եղանակին․ «Սցենարն այնքան հաջողված է, որ ֆիլմը կարող են դիտել ամբողջ ընտանիքով՝ տարվա բոլոր ամիսներին»։

Հաճախ «Mallորվածը» համեմատում են «Տանը մենակի»-ի հետ, սակայն դերասանուհին կարծում է, որ նմանությունը միայն տոնական միջավայրն ու մանկական կերպարն է․ «Կարող եմ ասել, որ մենք լավ սցենարով լավ ֆիլմ ունենք, որը չի զիջում «Տանը մենակի»-ի սցենարին: Եվ չկան դրվագներ ու տեսարաններ, որ մեզ մոտ կրկնվում են: Հերոսը նույնպես երեխա է, ամանորյա պատմություն է, շատերը զուգահեռներ կտանեն և գուցե կասեն, որ սա հայկական «Տանը մենակն» է, բայց կրկնօրինակում այս պարագայում չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Ռոզի Ավետիսովան:

Դերասանուհին մեծ սպասելիքներ ունի այս ֆիլմից․ «Ես մեծ հույս ունեմ, որ հենց «Mallորվածը» կդառնա մեր երեխաների ամանորյա ամենասպասված ֆիլմը: Ինքս, երբ սցենարը կարդում էի, մասամբ նաև փորձում էի երեխայի պես կարդալ և գնալ այդ պատմության հետևից»,- ամփոփեց դերասանուհին:  

Հավելենք, որ «Mallորվածը» ֆիլմի պրեմիերան հոկտեմբերի 9-ին է: Դերակատարներն են՝ Գրիգոր Դանիելյանը, Ռոզի Ավետիսովան, Դիանա Մալենկոն, Արման Նավասարդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ներսես Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գարիկ Սեփխանյանը, Իննա Խոջամիրյանը, Լեո Մկրտչյանը և այլք։

Հիշեցնենք, որ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը հայտնի է կատակերգական և ընտանեկան ժանրի ֆիլմերով, որոնց թվում են՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով», «Ազնիվ գողերը», «Սևազգեստ կանայք» և այլն: