ԱՄՆ-ում հանցագործությունը բացահայտվել է՝ հանցագործի` ChatGPT-ին մեղքը խոստովանելու արդյունքում
ԱՄՆ Միսսուրի նահանգում ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա ուսանող Ռայան Շեֆերին, ով մեղադրվում է տրանսպորտային միջոցներին լայնածավալ վնաս հասցնելու մեջ, այս մասին փոխանցում է gazeta.ru-ն:
Սփրինգֆիլդի ոստիկանության տվյալներով՝ միջադեպից անմիջապես հետո երիտասարդը ChatGPT-ի հետ նամակագրության մեջ խոստովանել է կատարածը եւ հետաքրքրվել, թե ինչպես խուսափել պատասխանատվությունից:
Հետաքննությունը պարզել է, որ գիշերվա ժամը 3-ի սահմաններում Շեֆերը կոտրել է ապակիները, պոկել հայելիները, վնասել կապոտներն ու կոտրել 17 մեքենաների դիմապակու մաքրիչները:
Տեսախցիկների տեսագրությունները ներկայացնելիս նա հայտարարել է, որ տեսանյութում «նմանություն է նկատել» իր և կասկածյալի միջև, որից հետո համաձայնվել է ստուգել iPhone-ը:
Սմարթֆոնների տվյալների վերլուծությունը հաստատել է Շեֆերի ներկայությունը դեպքի վայրում։ Ավելին, չաթբոտի հետ նամակագրության մեջ նա խոստովանել է կատարած գործողությունները՝ նշելով, որ նախկինում արդեն իսկ խուսափել է նմանատիպ միջադեպից։
Զրույցի ընթացքում նրա վարքագիծը ագրեսիվից փոխվել է ավելի հանգիստի, սակայն նամակագրության մեջ գրանցվել են նաև այլ անձանց ուղղված սպառնալիքներ։
Ուսանողը ձերբակալվել է և մեղադրվել գույքը դիտավորյալ վնասելու մեջ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի