Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

«Անտանելի» ներկայացումը կցուցադրվի «Հայ ֆեստ»-ի շրջանակում․ այն հաջորդ տարի ներկայացվելու է Էդինբուրգի փառատոնում

Հայաստանի ամենամեծ թատերական «Հայ ֆեստ» փառատոնի շրջանակում հոկտեմբերի 4-ին, ժամը 20:00 Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում կցուցադրվի «Անտանելի» ներկայացումը։
«Անտանելի»-ն բազմադիսցիպլինար ներկայացում է, որը ծնվել է մասնակիցների պատմություններից և ստեղծվել է hosq-ի Études Lab-ում:

Բաժանված լինելով չորս մասի՝ այն անցնում է աքսորի, շրջակա միջավայրի ակտիվիզմի, սոցիալական ճնշման, թվայնացման և կանացի մարմնի՝ որպես պայքարի և դիմադրության տարածքի թեմաներով: Միասին դրանք միաձուլվում են մեկ բառի շուրջ, և այդ բառն է «անտանելի»:

Ներկայացման գեղարվեստական ղեկավարն է Études Lab-ի համադրողներից «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե Գալստյանը։ Լաբորատորիայից հետո ներկայացումը ստացել է ավելի զարգանալու հնարավորություն, և առավել թարմացված տեսքով ցուցադրվելու է «Հայ ֆեստ»-ին։

Բացի այդ, այս տարի աշխարհի լավագույն փառատոններից մեկը համարվող Էդինբուրգի միջազգային ամենամյա փառատոնին «Միհր» թատրոնը ներկայացել է «Պանդխտության երգը» ներկայացումով։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեզի «Անտանելի»-ն, որում նաև ներգրավված են մասնակիցներ «Միհր» թատրոնից, հաջորդ տարի ներկայացվի Էդինբուրգի միջազգային փառատոնին։

«Այս ներկայացումը մեր լաբորատորիայում ծնվել է մարդկային իրական պատմություններից։ Մենք փորձել ենք ձև տալ այն զգացողություններին, որոնք շատ հաճախ մնում են ներսում՝ չարտահայտված։ «Անտանելի»-ն այն մասին է, թե ինչպես է մարդը գոյատևում ճնշումների ներքո, ինչպիսի պատասխաններ է գտնում թվայնացման ու անորոշ ապագայի պայմաններում, ինչպես է կանացի մարմինը վերածվում պայքարի ու դիմադրության տարածքի։ Մենք հավատում ենք, որ եթե այսօր ունենք համարձակություն բարձրաձայնելու այն, ինչ թվում է անտանելի, դա նշանակում է, որ արվեստը շարունակում է լինել մեր գոյության ամենահզոր ուժը»,-նշում են hosq-ից։