Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Վիդեո

YoHealth-ի հովանավորությամբ մեկնարկել է «Գիտության շաբաթ․ Հայաստան» միջոցառումը

Սեպտեմբերի 30-ին Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է  «Գիտության շաբաթ» ամենամյա միջոցառումների շարքը, որն այս տարի կրում է «Զարգացնել գիտությամբ» կարգախոսը։ Միջոցառման գլխավոր հովանավորը YoHealth-ն է։ Միջոցառման հիմնական իրադարձությունը Գիտության փառատոնն է, որը կընթանա մինչև հոկտեմբերի 5-ը։ Նպատակն է գիտությունն ավելի մոտ և հասկանալի դարձնել յուրաքանչյուրի համար, ցույց տալ նրա կիրառական նշանակությունը, ինչպես նաև ոգեշնչել դպրոցականներին ու ուսանողներին դառնալ գիտնականներ և ճարտարագետներ։ Այցելուները գիտափորձերի, ցուցադրությունների, խաղերի և հանդիպումների միջոցով անմիջականորեն կծանոթանան գիտական ու տեխնոլոգիական ձեռքբերումներին։ 

«Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի ղեկավար  Լիլիթ Մարգարյանն իր խոսքում նշել է․ ««Գիտության շաբաթ․ Հայաստանն» անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Միջոցառման նպատակն է դառնալ գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակման հարթակ։ YoHealth-ի ներգրավվածությունը՝ որպես գլխավոր հովանավոր, շատ կարևոր է, «Գիտության շաբաթ․ Հայաստանը» իր տեսակով սոցիալական միջոցառում է, որն ուղղված է հասարակության լայն զանգվածներին՝ ներկայացնելու գիտության և տեխնոլոգիաների կարևորությունը և երիտասարդներին ուղղորդելու ընտրել մասնագիտություններ՝ Հայաստանին հավելյալ արժեք տալու համար»։

YoSpace-ի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Մելինե Մուրադյանը ներկայացրել է YoHealth-ի ներմուծած  նոր լուծումը՝ YoJob-ը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս ստեղծել իրենց աշխատանքային պրոֆիլները, նկարագրել աշխատանքային փորձառությունն ու գիտելիքները, իսկ գործատուներին թույլ տալ տեղադրել իրենց աշխատանքային հայտարարությունները` այս կերպ միավորելով աշխատանք որոնողներին և առաջարկողներին մեկ հարթակում։ «Կարևորում եմ մեր մասնակցությունը «Գիտության շաբաթին», քանի որ հարթակը հնարավորություն է տալիս երիտասարդներին և առհասարակ բոլոր հետաքրքրված անձանց ծանոթանալ ոլորտի նորարարություններին և իրենց կարիերայում անել փոփոխություններ՝ YoHealth-ի հետ համատեղ», - ասել է Մելինե Մուրադյանը։

Այս տարի փառատոնը ներգրավել է  շուրջ 300 դպրոց և մանկապարտեզ՝ իրականացնելով ապակենտրոնացված միջոցառումներ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում։ Փառատոնին մասնակցում են Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչները։

YoHealth-ի մասին

YoHealth-ը նորարարական բջջային հավելված է, որը դրամայնացնում է օգտատերերի քայլերը՝ դրանք հաշվարկելով և թույլ տալով փոխանակել նվերների, ապրանքների կամ թվային ակտիվների հետ։ Այն ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև հանդիսանում է մարքեթինգային արդյունավետ հարթակ բիզնեսների համար՝ հնարավորություն տալով բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը նոր թվային միջավայրում։