Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Հասարակություն

Ինչպես Էյֆելյան աշտարակն է մարմնավորում Փարիզի նրբագեղությունը, Ազատության արձանը՝ ամերիկյան ազատության իդեալը, այնպես էլ Քրիստոսի մոնումենտալ արձանը կդառնա Հայաստանի հավատքի ու միասնության մարմնացում. Դեմիր Սյոնմեզ

Հայկական արմատներով շվեյցարաբնակ լրագրող, վավերագրող-լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզը, որը տարիներ շարունակ իր մասնագիտական գործունեությամբ ներկայացրել է հայկական ժառանգությունը միջազգային հարթակներում, Հայաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է բարերար Գագիկ Ծառուկյանի հետ՝ ծանոթանալով վերջինիս՝ մեր երկրում Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրը կառուցելու նախաձեռնությանը:

Սյոնմեզն այցելել է շինհրապարակ, ինչպես նաև բացառիկ արձանի հեղինակ Արմեն Սամվելյանի արհեստանոց: Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ինչպես նաև արձան-համալիրի մասշտաբներից տպավորված՝ վավերագրող-լուսանկարիչն անձնական բլոգում հրապարակել է ֆրանսերեն ծավալուն հոդված, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

«Որպես աշխարհում առաջին երկիր, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական ​​կրոն, Հայաստանն այժմ իրականացնում է բացառիկ հուշարձանային նախագիծ՝ ի պատիվ այս պատմական ժառանգության: Կոտայքի մարզում գտնվող Հատիս լեռան վրա՝ 2528 մետր բարձրության վրա, սկսվել է Քրիստոսի՝ 101 մետր բարձրությամբ արձան-համալիրի շինարարությունը: Հոգևոր կոթողի կառուցման աշխատանքները շարունակվում են ամբողջ թափով:

Բուն արձանը կունենա 33 մետր բարձրություն և կհենվի պատվանդանի վրա, որի հետ ամբողջ կառույցի ընդհանուր բարձրությունը կհասնի 101 մետրի: Նախագիծը ֆինանսավորում են գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանն ու նրա ընտանիքը: Հիմնաքարը դրվել է 2022 թվականի հուլիսի 9-ին: Հուշարձանը հանդիսանում է Ծառուկյան ընտանիքի կողմից վերջին գրեթե 30 տարիների ընթացքում իրականացված բազմաթիվ բարեգործական նախագծերի շարքում թերևս ամենահավակնոտ նախաձեռնությունը:

Ճարտարապետ Արմեն Սամվելյանի նախագծած արձանն ընտրվել է ներկայացված ավելի քան 300 նախագծերից՝ մասնագետներից կազմված ժյուրիի և քաղաքացիների մասնակցությամբ համընդհանուր SMS քվեարկության արդյունքների համադրմամբ: Համալիրը կներառի նաև թանգարան, ճոպանուղի և տարբեր զբոսաշրջային օբյեկտներ։

Քանդակագործ Արմեն Սամվելյանի՝ Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող արհեստանոցում Քրիստոսի 33 մետր բարձրությամբ, եռամաս արձանն արդեն պատրաստ է և սպասում է օրվան, երբ կտեղադրվի պատվանդանի վրա՝ Հատիս լեռան գագաթին: Ամբողջ նախագծի իրականցումը նախատեսվում է ավարտել և բացումը կազմակերպել մինչև 2026 թվականի վերջը:

Տեղադրումից հետո Հատիս լեռան բարձունքին վեր խոյացող արձանը կգերազանցի Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում գտնվող հայտնի Քրիստոս Փրկիչ արձանին։ Այս հուշարձանը նպատակ ունի Հայաստանը դարձնել կրոնական զբոսաշրջության խոշոր կենտրոն միջազգային մակարդակով։ Միևնույն ժամանակ, ըստ Հայաստանի իշխանությունների և նախագծի նախաձեռնողների՝ այս հուշարձանային համալիրը կլինի ոչ միայն կրոնական խորհրդանիշ, այլև երկրի ազգային միասնության, մշակութային ժառանգության և տնտեսական զարգացման հզոր արտահայտություն։

Ինչպես Էյֆելյան աշտարակը մարմնավորում է Փարիզի նրբագեղությունը, Ազատության արձանը ներկայացնում է ազատության ամերիկյան իդեալը, Գիզայի բուրգերը խորհրդանշում են պատմության առեղծվածները, Թաջ Մահալը շշնջում է հավերժական սիրո մասին, Սթոունհենջը զարմանք է առաջացնում անհայտի առջև, Չինական մեծ պատը պատկերում է քաղաքակրթության վճռականությունը, իսկ Ժնևի Ժե դ'Օ շատրվանը բարձրանում է երկինք՝ ինչպես վեհաշուք ողջույն, նմանապես էլ, Քրիստոսի մոնումենտալ արձանն է նախատեսված՝ դառնալու Հայաստանի հզոր հոգևոր խորհրդանիշ՝ նրա հավատքի, ինքնության և միասնության մարմնացում։ Այս նախագիծը, թե՛ մշակութային, թե՛ կրոնական, ձգտում է՝ ներկայացնելու Հայաստանը համաշխարհային ասպարեզում։

Ընդ որում, այն հավակնում է դառնալ հոգևոր խորհրդանիշ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Կովկասի և քրիստոնեական աշխարհի համար»։