ԶՊՄԿ-ն առաջիկայում կթարմացնի Արծվանիկի պոչամբարի դրենաժային և մոնիթորինգային համակարգերը, կամրապնդի նրա կայունությունը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը առաջիկայում պլանավորում է 238 մլն խորանարդ մետրով ավելացնել Արծվանիկի պոչամբարի ծավալը, որի մակերեսը ներկայումս կազմում է 630 հեկտար: Այս մասին Ծաղկաձորում տեղի ունեցած Հանքարդյունաբերական ֆորում 2025-ի ժամանակ ասաց ԶՊՄԿ Ջրային ռեսուրսների և հիդրոտեխնիկական շինությունների կառավարման բաժնի ղեկավար Արմենակ Սահակյանը:
Ըստ նրա՝ Արծվանիկի պոչամբարը ամբողջովին համապատասխանում է հայաստանյան հանքարդյունաբերական չափանիշներին և երկարաժամկետ կտրվածքով նաև միջազգային չափանիշներին: Կարճաժամկետ կտրվածքով այն որոշակիորեն ցածր է միջազգային չափանիշներից՝ հիմնական խնդիրները կապված են դրենաժային համակարգի և սեյսմակայունության հետ:
Սակայն այս խնդիրները, Սահակյանի խոսքով, առաջիկայում ամբողջովին կլուծվեն՝ Կոմբինատը մոտ ապագայում պլանավորում է բարելավել դրենաժային համակարգը, ամրացնել պոչամբարի կայունությունը, թարմացնել մոնիթորինգային համակարգը: «Այս միջոցառումներից հետո Արծվանիկի պոչամբարը ամբողջովին կհամապատասխանի միջազգային չափանիշներին, ինչպես նաև նվազագույնի կհասցվի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը»,- եզրափակեց Սահակյանը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի