Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Հասարակություն

ԱրարատԲանկի հովանավորությամբ կայացել է SIA 2025 մրցանակաբաշխությունը

ԱրարատԲանկի հովանավորությամբ «Իմփաքթ Հաբ Երևանի» տարածքում տեղի ունեցավ Social Impact Award Armenia (SIA) մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը ԱրարատԲանկի աջակցությամբ Իմփաքթ Հաբ Երևանի կողմից իրականացվող ինտենսիվ ինկուբացիոն ծրագրի եզրափակումն էր, որտեղ 8 սոցիալական ձեռնարկություններ ներկայացրեցին իրենց նորարար լուծումները՝ ուղղված սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծմանը։ 

«Իմփաքթ Հաբ Երևանի» գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը հիշում է՝ երբ տարիներ առաջ մեկնարկել են Social Impact Award-ը, սոցիալական ձեռներեցության մասին հանրությունը, հատկապես երիտասարդությունը շատ քիչ էր տեղեկացված և շատ դժվար էր երիտասարդներին բերել սոցիալական ձեռներեցության ոլորտ։ «Հիմա արդեն, այս տարվա փորձը գնահատելով՝ կարող ենք ասել, որ այս առումով մենք շատ անելիք չունենք՝ երիտասարդներն արդեն հետաքրքրքված են և մեզնից պահանջվում է ապահովել գիտելիք և հմտություններ միայն։ Եվ այստեղ շատ կարևոր է ԱրարատԲանկի հետ ամուր համագործակցությունը, որի արդյունքում մենք հնարավորություն ունեցանք ապահովել ռեսուրսներ, որպեսզի երիտասարդները զարգացնեն իրենց գաղափարը, ճիշտ ձևով այն կառուցեն և կյանքի կոչեն»,- նշել է  Գևորգ Պողոսյանը։ 

«ԱրարատԲանկն արդեն երրորդ տարին միջոցառման գաղափարական և ֆինանսական գործընկերն է՝ այս տարի ֆինանսավորելով ոչ միայն SIA մրցանակային ֆոնդը, այլ նաև ամբողջ ինկուբացիոն փուլը՝ ապահովելով թիմերի զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսները։ Իհարկե, ոգևորված ենք արդյունքներով։ Կարևորելով սոցիալական ձեռներեցության երկարաժամկետ ազդեցությունը՝ ուրախալի է նաև այն փաստը, որ SIA ծրագիրը չի սահմանափակվում միայն Երևան քաղաքով, նրա ազդեցության տարածքն ավելի ընդգրկուն է ունենք իրենց բիզնես գաղափարները ներկայացնող մասնակիցներ Գյումրիից, Գորիսից, մեր երկրի այլ համայնքներից»,- նշեց ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։ 

Նորարար գաղափարները գնահատվեցին ժյուրիի կողմից, որը կազմված էր ԱրարատԲանկի, «Իմփաքթ Հաբ Երևանի» և ոլորտի մասնագետներից: Ժյուրիի քվեարկության արդյունքներով հաղթող են ճանաչվել երեք թիմեր` Bonel-ը, unmutED-ը և Zgayun Inclusive Books-ը, իսկ Minder-ը ճանաչվել է հաղթող  համայնքային քվերակության արդյունքներով։ Բոլոր չորս հաղթող թիմերին շնորհվեց 1500 եվրոյին համարժեք մրցանակ և Սլովենիայում կայանալիք «Social Impact Award 2025» ամենամյա գագաթնաժողովին մասնակցելու հնարավորություն: 

Սոցիալական ձեռնարկատիրությունը ԱրարատԲանկի ԿՍՊ ռազմավարության առանցքում է, և ծրագրերի շարունակականությունն ապահովելով, բանկը կարևոր ներդրում է իրականացնում ինչպես երիտասարդ սերնդի նորարար գաղափարների զարգացման, այնպես էլ կարևոր խնդիրներին երկարաժամկետ և կայուն լուծումներ տալու նպատակով։    

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից