Գերմանիայի իշխանությունները ոստիկաններին թույլ կտան անօդաչու թռչող սարքեր խոցել
Գերմանիան ոստիկանությանը լիազորություններ կտրամադրի՝ ապօրինի-դրոնները խոցելու համար։ Կտրամադրվի այն դրոնների համար, որոնք նման են Եվրոպայում օդանավակայանների աշխատանքը խաթարողներին և որոնք եվրոպական որոշ առաջնորդներ կապում են «Ռուսաստանի կողմից սանձազերծված հիբրիդային պատերազմի» հետ, հայտնում է Reuters-ը։
Չորեքշաբթի օրը կաբինետի կողմից համաձայնեցված և խորհրդարանի հաստատմանը սպասող նոր օրենքը ոստիկանությանը հստակորեն լիազորում է ոչնչացնել Գերմանիայի օդային տարածքը խախտող անօդաչու թռչող սարքերը, այդ թվում՝ խոցել դրանք սուր սպառնալիքի կամ լուրջ վնասի դեպքում։
Անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու համար հասանելի այլ մեթոդներից են լազերների կիրառումը կամ ազդանշանների խլացումը՝ կառավարման և նավիգացիոն ալիքները խզելու համար։ Նոր օրենքն ընդունվել է այն բանից հետո, երբ անցյալ ուրբաթ Մյունխենի օդանավակայանում՝ Գերմանիայի մեծությամբ երկրորդ օդանավակայանում, տասնյակ չվերթներ փոխել են ուղղությունը կամ չեղարկվել են, ինչի հետևանքով 10,000-ից ավելի ուղևոր հայտնվել է դժվար կացության մեջ՝ խախտումներ կատարող անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման պատճառով։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ, ըստ իր կասկածների, անցյալ շաբաթավերջին Գերմանիայի վրայով թռած բազմաթիվ անօդաչու թռչող սարքերի ետևում Ռուսաստանն է եղել, սակայն դրանցից ոչ մեկը զինված չի եղել և ավելի շուտ հետախուզական թռիչքներ է իրականացրել։
ԵՄ առաջնորդները Ռուսաստանին իրենց մայրցամաքի անվտանգության համար գլխավոր սպառնալիք են համարում՝ 2022 թվականին Մոսկվայի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից և Կիևին ցուցաբերած աջակցությունից հետո։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը անցյալ ամիս կոչ է արել ստեղծել այն, ինչ նա անվանել է «դրոնների պատ»։ Դա իրենից ներկայացնում է սենսորների և զենքերի ցանց՝ ներխուժող անօդաչու թռչող սարքերը հայտնաբերելու, հետևելու և չեզոքացնելու համար։ Այն ներդրվելու է Եվրոպայի արևելյան թևը պաշտպանելու համար: Սակայն ոմանք ասում են, որ վերջին միջադեպերին մասնակցած անօդաչու թռչող սարքերը կարող են նաև արձակված լինել ԵՄ տարածքից:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի