Ոստիկանները հայտնաբերել են մարմնական վնասվածքներ պատճառած օտարերկրացուն
Հոկտեմբերի 3-ին` առավոտյան ժամը 5:30-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր հաղորդում, որ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտ դանակահարվելու հետևանքով «Միքայելյան» ԲԿ է տեղափոխվել 25-30 տարեկան օտարերկրյա չորս քաղաքացի: Չորսի վիճակն էլ գնահատվել էր ծանր:
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը պարզել էր, որ օտարերկրացի տղամարդիկ վնասվածքները ստացել են Ազատության պողոտայում գտնվող հոսթելում:
«Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Երևանի քրեական ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 3-ի գիշերը հոսթելի բակում 30-ամյա օտարերկրացի տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ, իր մոտ եղած դանակի անկանոն շարժումներով մարմնական վնասվածքներ է պատճառել իր համաքաղաքացիներին և դիմել փախուստի։
Հոկտեմբերի 5-ին` ժամը 16:10-ին, 30-ամյա տղամարդը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում, ձերբակալվել և ներկայացվել քննչական բաժին: Նա տվել է խոստովանական ցուցմունք և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ»,- ասված է հաղորդագրությունում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի