Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Հասարակություն

Արևային լուծումներ Արենիում․ Ucom-ը և FPWC-ն աջակցում են շրջակա միջավայրի պահպանությանը

Ucom-ի  աջակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Արենի համայնքի Ագարակաձոր, Արենի, Մոզրով, Ռինդ և Չիվա բնակավայրերում մեղվապահներին տրամադրել է արևային էլեկտրական ցանկապատներ՝ մեղվափեթակները արջերից պաշտպանելու համար։ 

Վայոց ձորում վերջին տարիներին վայրի կենդանիների կենսամիջավայրը փոփոխվել է, ինչի հետևանքով արջերը՝ սնունդ հայթայթելու նպատակով, երբեմն մտնում են համայնքների տարածքներ, վնասում մեղվափեթակներ, մրգատու այգիներ և գյուղատնտեսական ենթակառուցվածքներ։ Նշված համայնքներում մեղուների փեթակները պարբերաբար ամբողջությամբ ոչնչացվել են։ 

«Ucom-ում մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են Հայաստանի կանաչ ապագային և կենսաբազմազանության պահպանությանը։ Տեխնոլոգիական և բնապահպանական լուծումների համադրությամբ մենք ձգտում ենք ապահովել երկարաժամկետ կայուն արդյունքներ՝ նպաստելով շրջակա միջավայրի երկարաժամկետ պահպանությանը», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Այս էլեկտրական ցանկապատները պաշտպանում են մեղվապահներին վնասներից՝ միաժամանակ հնարավորություն տալով արջերին անվնաս վերադառնալ իրենց բնական միջավայր։ Այսպիսի նախագծերը մեզ ավելի են մոտեցնում մարդու և բնության ներդաշնակ համակեցության մեր վերջնական նպատակին», - ընդգծեց FPWC-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Արևային էլեկտրական ցանկապատները համարվում են ժամանակակից և բնապահպանական տեսանկյունից անվտանգ լուծում։ Կենդանու դիպչելու դեպքում այն արձակում է թույլ էլեկտրական ազդակ, որը կանխում է հետագա մոտեցումը՝ առանց վնաս պատճառելու։ Էլեկտրական ցանկապատների՝ «հովիվների» տեղադրումը դիտվում է կարճաժամկետ գործնական լուծում՝ քանի դեռ  զուգահեռաբար շարունակվում են երկարաժամկետ ծրագրերը։ Դրանցից մեկն էլ գործընկերների կողմից շարունակաբար տնկվող հազարավոր ծառերն են, որոնք անտառ ձևավորելով վայրի կենդանիների համար բնական սննդի բավարար աղբյուր կդառնան։ Վերջին տասնամյակներում կլիմայի փոփոխության, թունաքիմիկատների և կենսավայրերի նվազման հետևանքով կտրուկ պակասել է նաև մեղուների թիվը՝ ինչը լուրջ վտանգ է ստեղծում գյուղատնտեսության և բնության հավասարակշռության համար։ 

Ucom-ի և FPWC-ի համատեղ այս ծրագիրը միտված է համայնքների ենթակառուցվածքների բարելավմանը և Հայաստանի կենսաբազմազանության երկարաժամկետ կայուն պահպանությանը։