Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Սպորտ

Առողջ սերունդը մեր երկրի ապագայի հիմքն է. ՀԱՕԿ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել․ 
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Հայաստանի ապագան այսօրվա մեր երեխաների և պատանիների ձեռքերում է։
 
Նրանց առողջությունն ու բարեկեցությունն են մեր երկրի իրական հիմքը։ Նրանց աճի համար առողջ միջավայրի ապահովումը մեր՝ ավագ սերնդի մարզիկներիս պարտականությունն է։ Առողջ սերունդը մեր վերածննդի և հզորացման ամենակարևոր երաշխիքն է։
 
- Մենք պարտավոր ենք ստեղծել հնարավորություններ և միջավայր, որտեղ բոլոր երեխաներն ու պատանիները՝ անկախ սոցիալական նախադրյալներից, կկարողանան ընտրել իրենց սիրելի մարզաձևերն ու հաճախել կանոնավոր պարապմունքների։
 
- Մեզ խորապես մտահոգում են թմրամոլության տարածման ծավալները։ Մենք պետք է ստեղծենք մթնոլորտ, որտեղ թմրամոլությունը տարածվելու հնարավորություն պարզապես չի ունենա։ Պետք է ամենօրյա, անզիջում աշխատանքով պայքարենք պատանիների և երիտասարդության շրջանում այս արատավոր երևույթի տարածման դեմ։
 
- Վատ սովորությունները, որոնք վնասում են ֆիզիկական և հոգեկան առողջությանը, պետք է հաղթահարվեն՝ առողջ միջավայրը և բազմազան մարզաձևերի ընտրությունը բոլորի համար մատչելի դարձնելու միջոցով։
 
- Մենք պետք է ստեղծենք միջավայր, որտեղ երեխայի առողջ ապրելակերպի խրախուսումը և ապահովումը չեն մնա միայն ծնողի ուսերին։
 
- Ծնողական համայնքի և գործող մարզաշխարհի համագործակցությունն անհրաժեշտ է ոչ միայն մեր երկրի վաղվա չեմպիոններին կերտելու համար, այլև լայն առումով՝ մեր ապագան կառուցելու, քանի որ առողջ սերունդն է մեր երկրի ապագան։
 
- Կարևորագույն խնդիր է ուսանողական սպորտի զարգացումը։ Այն ոչ միայն առողջ ուսանողական միջավայրի ձևավորման խնդիր է, այլև ուղղակիորեն առնչվում է առողջ հայրեր և մայրեր ունենալու խնդրին։
 
Այստեղ պահանջվում է հսկայածավալ աշխատանք։
 
- Մենք չափազանց կարևորում ենք հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած մեր ընկերների և եղբայրների՝ մարզվելու և սպորտով զբաղվելու հնարավորությունների ստեղծման գաղափարը։
 
Մենք ողջունում ենք արվող քայլերը՝ ֆիզիկական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցների համար մարզումների և ակտիվ կյանքի հնարավորություններ ապահովելու ուղղությամբ։
 
- Օլիմպիզմի սկզբունքների տարածումն ու կիրառումը պետք է դարձնենք ամենօրյա պրակտիկա՝ ներմուծելով դրանք առօրյա կյանք։ Արդար մրցակցության, ազնվության, մարդու ներդաշնակ զարգացման, արժանապատվության և հավասար պայմանների սկզբունքներն են իրական խաղաղ և առողջ հասարակության հիմքը։
 
Մենք՝ մարզաշխարհի ներկայացուցիչներս, առանցքային խնդիր ենք համարում առողջ սերնդի ձևավորումը։
 
Սա մեր ազգի և պետության զարգացման ու վերածննդի գրավականն է։ Մենք պատրաստ ենք ամենօրյա աշխատանքով, մեր փորձով, գիտելիքներով և հեղինակությամբ նպաստելու այս գործին։ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի, ոչ օլիմպիական մարզաձևերի միության, ծնողական և ուսուցչական համայնքների, պետական և մասնավոր կառույցների համատեղ ջանքերով մենք, վստահաբար, կարող ենք հասնել առավելագույն արդյունքի։ Մենք՝ մարզաշխարհի ներկայացուցիչներս, միշտ բարձր ենք պահել մեր երկրի և ժողովրդի պատիվը, և այս գործում ևս պատրաստ ենք ներդնելու մեր ամբողջ ներուժը։
 
Մարզաշխարհի տարբեր սերունդների ավելի քան հազար ներկայացուցիչներ՝ հանդիսանալով տարբեր սպորտային ֆեդերացիաների անդամներ, արդեն միացել են նախաձեռնությանը։
 
Այս պահին ներկայացնում ենք առաջին 50 անձանց ստորագրությունները։
 
Հ․Գ․ Ստորագրությունների հավաքագրումը շարունակվում է, և կներկայացվեն հաջորդականությամբ: