Մելանյա Թրամփը ակնարկել է Սպիտակ տանը «ոսկե Սուրբ Ծննդյան» մասին
Առաջին տիկին Մելանյա Թրամփը վաղ է սկսել պատրաստվել տոներին և արդեն հետաքրքրել է իր երկրպագուներին Սպիտակ տան տոնական զարդարանքներով։
Նա X-ում (նախկինում՝ Twitter) հրապարակել է կարճ, 5 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որտեղ ոսկեզօծ սոճու ասեղների մեջ զգուշորեն դասավորում է ոսկեգույն Սուրբ Ծննդյան զարդ՝ սպիտակ ծաղիկներով։ Կադրում երևում են նաև նրա շքեղ ադամանդե նշանադրության մատանին և անթերի վարդագույն մանիկյուրը։
Տեսանյութի տակ Մելանիան գրել է. «Սուրբ Ծնունդ Սպիտակ տանը»՝ ավելացնելով փայլուն աստղային էմոջի։ Հետևորդները անմիջապես սկսել են ենթադրություններ անել այս տարվա տոնական թեմայի շուրջ։
«Կարծես թե մեզ ոսկեգույն Սուրբ Ծնունդ է սպասվում», - գրել է մի երկրպագու։ Մեկ այլ երկրպագու ավելացրել է. «Վստահ եմ, որ այն աներևակայելի գեղեցիկ և նորաձև կլինի։ Ճիշտ ինչպես դուք»։
Սա Մելանիայի առաջին փորձը չէ. նա նախկինում պատասխանատու էր Սպիտակ տան տոնական զարդարանքների համար Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում։ Սակայն նրա գաղափարները միշտ չէ, որ միաձայն ընդունվել են։
2018 թվականին Մելանյան հանրությանը զարմացրեց կարմիր Սուրբ Ծննդյան եղևնիների ծառուղով, որը դարձավ սոցցանցերի սենսացիա։ Քննադատները զարդարանքները համեմատեցին սարսափ ֆիլմերի տեսարանների հետ, ինչպիսին է «Փայլատակումը»։
Առաջին տիկինն ինքը վստահորեն պատասխանել է քննադատությանը. «Մենք ապրում ենք 21-րդ դարում, յուրաքանչյուրն ունի իր ճաշակը։ Կարծում եմ՝ դրանք ֆանտաստիկ տեսք ունեն»։
Ի՞նչ սպասել այս տարի։
Դատելով ակնարկներից և թիզերի «ոսկե» գունապնակից՝ Սպիտակ տունը կարող է ձմեռը դիմավորել փայլուն «Ոսկե դարի» ոճով։
Տոնական զարդարանքների պաշտոնական բացումը սպասվում է առաջիկա շաբաթներին, և երկրպագուներն արդեն վստահ են, որ Մելանյան կպատրաստի մի ներկայացում, որը կդառնա ինտերնետի խոսակցության թեման։




















«ՀայաՔվե» միավորումը խորապես վշտացած է հայտնի բժիշկ և հասարակական գործիչ Արտավազդ Սահակյանի անժամանա...
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Մեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Երկրաշարժ Հայաստանում
Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ը
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
ԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է...