Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Կառավարության նիստում արած հայտարարությունը հերթական սուտն է, այս ամենը ծաղր է մեր թոշակառուների նկատմամբ». Հրայր Կամենդատյան Հանրության կարծիքը կարևոր դեր ունի իմ գործունեության մեջ. Մհեր ԱվետիսյանՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է Պատիվ ունեցա մասնակցելու մեր հերոս պապի՝ Բազիյան Ասատուրի ծննդյան 101-ամյակին նվիրված միջոցառմանը․ Մհեր Ավետիսյան Կուբան կախված է թելից. Թրամփ Իսրայելի բանակը հարվածել է Գազային Հայաստանում NAN կաթնախառնուրդը հետ են կանչում. Այն կարող է առացջնել ստամոքսի ցավեր, փսխումԱնտուան Սեմենյոն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» Ռուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը Կիեւում. Զելենսկի Լսում էի մեղադրող դատախազի կիսագրգիռ ճառը, թե ինչպիսի «վտանգավոր հանցագործներ» են Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը. Նաիրա Զոհրաբյան Ֆրոդո, Գենդալֆ և Գոլլում. Warner Bros.-ը պատրաստում է լեգենդար «Մատանիների տիրակալը» եռագրության վերագործարկումը ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախnտի տեղափոխման փորձը (տեսանյութ)Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում խաղալու է համաշխարհային աստղերի հետ Համախմբված պայքարենք իշխանության ամենաթողության դեմ գործով, ոչ միայն խոսքով. Արթուր ՎանեցյանՇատ բռնակшլների պես, Թրամփը նույնպես կտապшլվի. Խամենեի Դեղերի գների ոլորտում պետությունը դեռ շատ անելիք ունի․ Գոռ ՎերմիշյանՀնարավոր է ստիպված լինենք ընտրություն կատարել՝ Գրենլանդիան վերահսկելու և ՆԱՏՕ-ում մնալու միջև. ԹրամփԱնձնական վախերով ղեկավարվողները գործադիրում տեղ չունեն․ Հրայր Կամենդատյան2026 թվականին էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը կազատվեն ԱԱՀ-իցԱմերիկայի համար ամենաթանկ ապրանքը ոչ նավթն է, ոչ էլ՝ գազը․ ԱՄՆ-ի համար ամենաթանկ ապրանքը հակառուսականությունն է․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Հոգեկան առողջություն համաշխարհային օրվա առթիվ ներկայացվել են «Պատերազմի հոգեբանական հետեւանքները եւ վերականգնման լուծումներ» թեմայով հետազոտության արդյունքները

Այսօր՝ Հոգեկան առողջության համաշխարհային օրը, տեղի ունեցավ «Պատերազմի հոգեբանական հետեւանքները եւ վերականգնման լուծումներ» թեմայով հետազոտության արդյունքների ներկայացումը «ԱՐԱՐ» հիմնադրամի, «Հայկական հոգևոր վերականգման հիմնադրամի» և «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի համատեղ մասնակցությամբ։

 

Մինչ հետազոտությունը ներկայացնելը, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, հոգեբան-փորձագետ Խաչատուր Գասպարյանը խոսեց Հոգեկան առողջության համաշխարհային օրվա խորհրդից՝ նշելով, որ հոգեկան առողջությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկականը, ինչպես նաև պետք է զգույշ լինենք նոր սերնդին չփոխանցելու մեր՝ մեծերիս ապրած տրավմաների բեռը։

 

Այնուհետև, «ԱՐԱՐ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրեց իրականացված հետազոտության արդյունքները՝ կարևորելով հոգեկան առողջության դերը ազգային անվտանգության գործում։

«Վերլուծել ենք հետազոտության արդյունքները՝ ցույց տալով, թե ինչպիսին են հարցվածների շրջանում դեպրեսիայի, տագնապայնության և PTSD-ի վերաբերյալ ցուցանիշները», — ասաց Արմեն Խաչիկյանը։

 

Ըստ հետազոտության արդյունքների՝ հարցվածների մոտ 46%-ն ունեն միջինց բարձր դեպրեսիայի մակարդակ։ Չաշխատողների շրջանում ծանր դեպքերը 26% է, ինչը կրկնակի բարձր է աշխատողների (12%) համեմատ։ Այսպիսով, զբաղվածությունը նպաստում է դեպրեսիայից զերծ մնալուն։ Ամուսնացածների շրջանում դեպրեսիայի ծանր դեպքերն ամենաքիչն են` 13%։ Սոցիալական մենակությունը նպաստում է հոգեկան ծանր վիճակի առաջացմանը։ Պատերազմի հետ ունեցած որևէ կապն ուղեկցվում է դեպրեսիայի խորացված մակարդակներով։

Հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD) ծանր դեպքերը գրանցվել են մասնակիցների կեսից ավելիի մոտ՝ 50.5%։

Միջին ծանրության դեպքերը նույնպես քիչ չեն՝ 35.2%, իսկ թեթև մակարդակով է միայն 14.3%-ը։ Աշխատող անձանց մոտ PTSD-ի թեթև դեպքերն ամենաշատն են՝ 18.3%, իսկ ծանր դեպքերը՝ համեմատաբար քիչ՝ 35.4%, ինչը կարող է խոսել աշխատանքի դրական ազդեցության մասին։ Թոշակառուների շրջանում գրանցվել է PTSD-ի ամենաբարձր ծանր մակարդակը՝ 48.4%, ինչը կարող է պայմանավորված լինել միայնության, տարիքային խնդիրների կամ անցյալում կուտակված տրավմաների ազդեցությամբ։ Այրի անձանց մոտ PTSD-ի ծանր մակարդակը ամենաբարձրն է՝ 57.3%, ինչը կարող է վկայել լուրջ հոգեբանական ազդեցության մասին՝ կապված կորուստների և միայնության հետ։

Հարցվածների 28%-ի շրջանում արձանագրվել է տագնապայնության ծանր մակարդակ։

 

«Հայկական հոգևոր վերականգման հիմնադրամի» տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը և հոգևոր-հոգեբանական ծրագրերի ղեկավար Անի Մանուկյանը խոսեցին հիմնադրամի գործունեությունից և իրականացվող ծրագրերից։

 

Պատերազմի ու  ճգնաժամի հոգեբանական հետեւանքները հաղթահարելու համար լայնամաշտաբ հոգևոր-հոգեբանական աջակցության ծրագրեր է առաջարկում  ամերիկահայ բարերար և ձեռներեց Նուբար Աֆեյանի նախաձեռնությամբ ստեղծված  «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը»։

 

«Մեր թիմի աշխատանքը սկսվում է այն պահին, երբ մարդն արդեն ունի նվազագույն կենսական պայմաններ այդ ժամանակ առաջանում է նոր հարց՝ ինչպես ապրել նորից, ինչպես վերագտնել հավատը, ուժն ու իմաստը։

Որպես կոլեկտիվ տրավմայի անհատական հետևանքներից վերականգնման լուծում, հոգևոր-հոգեբանական մոտեցումը հնարավորություն է տալիս մարդկանց վերականգնել անձնային գործունակությունը, վերագտնել ներքին հավասարակշռությունն ու հավատը, և ձևավորել ապագայամետ մտածողություն», — ասուլիսի ընթացքում նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը։

Հոգևոր-հոգեբանական ծրագրերի ղեկավար Անի Մանուկյանը ներկայացրեց Հիմնադրամի գլխավոր ծրագիրը` «Վերականգնման հայկական ճանապարհը», որը միավորում է հոգեբանությունը, պատմական հիշողությունը, հոգևոր արժեքներն ու ինքնության գիտակցումը։  Նրա խոսքով` Հիմնադրամի փորձը ցույց է տալիս, որ խմբային ձևաչափը նման իրավիճակներում առավել արդյունավետ է. այս մոտեցումը միաժամանակ ընդլայնում է հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորությունները, ամրապնդում համայնքային կապերը և օգնում է մարդկանց հաղթահարել հոգեբանական ծանր վիճակները։

«Մենք մշակել ենք հատուկ վերապատրաստման ծրագիր հոգեբանների և սոցիալական աշխատողների համար, որը ներառում է խորքային ուսուցում, սուպերվիզիա և գործնական ուղղորդում։ Վերապատրաստված մասնագետները Հայաստանի տարբեր մարզերում կիրականացնեն խմբային աջակցություն՝ կիրառելով Հիմնադրամի մշակած հոգևոր-հոգեբանական մեթոդը», — նշեց Անի Մանուկյանը։

Հիմնադրամը արդեն վերապատրաստել է տասնյակ մասնագետների, որոնք աջակցություն են տրամադրել 4000-ից ավելի մեծահասակների դեռահասների։ Առաջիկայում էլ նախատեսվում է ընդլայնել համագործակցությունը պետական կառույցների հետ՝ ծրագրի մասշտաբայնացման նպատակով, որպեսզի հոգևոր-հոգեբանական աջակցությունը հասանելի դառնա առավել լայն շրջանակների։ Հիմնադրամի երկարաժամկետ նպատակն է Հայաստանը դարձնել հոգևոր-հոգեբանական նորարարության կենտրոն՝ ազգային փորձը վերածելով միջազգային մոդելի։

Հանդիպման ավարտին «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը ներկայացրեց Սեդա Ղազարյանի անվան «Հոգեկան առողջության հիմնադրամի» վերավերաթողարկված sgmf.am կայքը՝ նշելով, որ կենտրոնը տարիներ շարունակ աշխատել է հասարակության տարբեր շերտերի հետ և այդ ամեն մասին տեղեկատվությունն անհրաժեշտ էր մեկտեղել՝ հասանելի դարձնելով առավել մեծ լսարանի։

Մասնագիտական քննարկմանը ներկա էին հոգեբաններ, ոլորտին առնչվող փորձագետներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։