«Հայրենիք» կուսակցությունը հաստատել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների ցուցակը
Տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է Վաղարշապատ համայնքի ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։
Նիստի ընթացքում հաստատվել է կուսակցության նախընտրական ցուցակը, որը գլխավորելու է Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացի Խաչիկ Մանուկյանը։ Քննարկվել է նաև թիմի կազմը։ Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ներկայացրեց «Հայրենիք» կուսակցության սկզբունքներն ու մոտեցումները, ինչպես նաև Վաղարշապատ համայնքի համար նախատեսված ծրագրերն ու անելիքները։
Վաղարշապատի համայնքապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորող Խաչիկ Մանուկյանը ծնունդով Էջմիածնից է։ Նրա ամբողջ կյանքն ու գործունեությունը կապված են հենց այս քաղաքի հետ։ Տարիների ընթացքում նա հասցրել է վայելել էջմիածնաբնակ քաղաքացիների սերն ու հարգանքը։ Մտավորական առաջնորդը խոր ափսոսանքով է խոսում երկրի ներկայիս սոցիալ-քաղաքական իրավիճակի մասին՝ ընդգծելով, որ օրվա իշխանությունները փորձում են պահել հայ ժողովրդին ստի թմբիրի մեջ՝ արժեզրկելով պատմական, ազգային արժեքներն ու հայի ինքնությունը բնորոշող հիմնասյուները։
Կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակի երկրորդ հորիզոնականում Արամ Քոչարյանն է, ով կարևորում է Վաղարշապատ համայնքի կայուն զարգացումն ու համայն հայության հոգևոր կենտրոնի կարգավիճակին վայել ապրելակերպը։
«Հայրենիք» կուսակցության անդամները վստահեցնում են, որ ականջալուր են վաղարշապատցիների կողմից հնչեցվող յուրաքանչյուր մտահոգության և համոզված են՝ միասնական ուժով ու բարի կամքով կկարողանան վաստակել հաղթանակը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի